Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է
«Իմ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է: Ես որևէ գանգատ չունեմ: Մոտ ժամանակներս շփումներս կհասցնեմ գրեթե 0-ի, որևէ մեկին չվտանգելու համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Հիշեցնենք, որ այսօր ասուլիսում առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ասել էր, որ ՀՀ առողջապահության նախարարության որոշակի աշխատակիցներ, այդ թվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել են, քանի որ նախարարությունում կորոնավիրուսով վարակման դեպք է արձանագրվել։
Հարակից հրապարակումներ`
- Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է
- Սուրեն Պապիկյանը մեկուսացված է
- Բաբկեն Թունյան՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան