Ֆրանսիան օրենք ընդունեց՝ համացանցից ատելության բովանդակությունը հեռացնելու մասին
Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել օրինագծին, որն ուղղված է առցանց ատելության դեմ պայքարին, որը պարտավորեցնում է հարթակներին և որոնողական համակարգերին 24 ժամվա ընթացքում հեռացնել արգելված բովանդակությունը՝ սկսած հուլիսի 1-ից։ Այս մասին գրում է Euronews-ը։
Օրենսդիրները նախօրեին ընդունեցին առաջարկված օրենսդրությունը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կուսակցության կողմից ներկայացված օրենքը թույլ է տալիս տուգանքներ սահմանել մինչև 1,25 միլիոն եվրո (1,1 միլիոն դոլար):
Այն թիրախավորում է ատելություն կամ բռնություն հրահրող տեքստերը, նկարները, տեսանյութերը և վեբ էջերը, կամ ցանկացածը, որը ռասիստական կամ կրոնական բնույթի վիրավորանքներ է հնչեցնում:
Օրինագիծը Ֆրանսիայում և դրանից դուրս քննադատության է արժանացել այն ընդդիմախոսներից, որոնք կարծում են, որ դա կխոչընդոտի խոսքի ազատության ժողովրդավարական իրավունքին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան