Մայիսի 18-ից ամբողջովին կգործարկվի հանրային տրանսպորտը. Ավինյան
Խորհրդարանը հատուկ նիստ է գումարել, օրակարգում արտակարգ դրության ժամկետը երկարաձգելու մասին հարցն է։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ասաց, որ այսօր ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, ըստ որի՝ երկրում արտակարգ դրության ռեժիմը շարունակելու է գործել մինչև հունիսի 13-ը, ժամը 17.00-ն։
«Որոշման վերաբերյալ հանրության շրջանում արդեն որոշակի դիսկուրս ձևավորվել է, և անհրաժեշտ եմ համարում առաջիկա քայլերին անդրադառնալը։ Մինչ օրս երկրում անցկացվել է 36 հազար 16 թեստ, որոնց արդյունքում հաստատվել է հիվանդության 3860 դեպք, ունենք 1572 առողջացած քաղաքացի, փաստացի բուժում են ստանում 2218 քաղաքացիներ։ Ցավով պետք է նշեմ, որ ունեցել ենք 49 մահվան դեպք»,- ներկայացրեց Տ. Ավինյանն, ապա հավելեց, որ մարտի մեկից մինչև ապրիլ ամիսը հարաբերականորեն հարթ դինամիկա է եղել, իսկ մայիսի սկզբից դեպքերը սկսել են ավելի ինտենսիվ աճել։
Ըստ Տ. Ավինյանի, վարակի ինտենսիվության գործակիցը մայիսի 5-ի դրությամբ կազմել է 1.48։ Նրա խոսքով, վարակի տարածման ինտենսիվությունը հնարավոր կլինի մարել, եթե գործակիցը մեկից փոքր լինի։
«Արտակարգ ռեժիմը հայտարարելուց հետո գործակցի նվազագույն արժեքը գրանցվել է մարտի վերջին, երբ առաջին անգամ կիրառվեց տեղաշարժի և տնտեսական գործունեության սահմանափակում։ Այնուհետև ապրիլ ամսվա ընթացքում գործակցի արժեքը չփովեց, չնայած, սահմանափակումները պարբերաբար ավելի էին խստացվում։ Պատճառներից հիմնականը վիրուսի՝ մարդկանց շարժով պայմանավորված տարածումն էր»,- ներկայացրեց փոխվարչապետը։
Ըստ Տ. Ավինյանի, առաջիկայում ևս քայլեր են արվելու՝ կորոնավիրուսի տարածումը կանխելուն ուղղված.
«Այժմ ճշգրտվում են առաջիկա երկու շաբաթվա մարտավարական քայելրը՝ այդ թվում ազատ տեղաշարժի իրավունքի և տնտեսական գործունեությունների նկատմամբ կիրառվող ժամանակավոր սահմանափակումների խստացման կամ թուլացման մասով։ Մայիսի 1-ից սահմանափակումները թուլացրել ենք։ Նախատեսում ենք, որ մայիսի 18-ից ամբողջովին կգործարկվի հանրային տրանսպորտը, կվերաբացվեն առևտրի իրականացման վայրերն ու հանրային սննդի կետերը։ Կաշխատեն մարզասրահները։ Կբացվեն նաև նախակրթարանները։ Սակայն շեշտեմ, որ բոլոր սահմանափակումների թուլացումներն ուղեկցվելու են համակեցության հստակ կանոնների սահմանմամբ, որոնց չկիրառումը կհանգեցնի տուգանքների»։
Հարակից հրապարակումներ`
- Մարուքյան.Արտակարգ դրության ժամկետի երկարացումը հետապնդում է առավելապես քաղաքական նպատակներ
- ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարացվեց մեկ ամսով՝ մինչև հունիսի 13-ը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին