Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Արցախի ԱԺ գործող նախագահ, Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից։
«Նոր գումարման Ազգային ժողովում Արցախի ժողովրդավարական կուսակցության մանդատները կստանան ԱԺ պատգամավորներ Գեղամ Ստեփանյանը և Դավիթ Մելքումյանը:
Կուսակցության ցուցակը գլխավորող ԱԺԿ ղեկավար, գործող ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից՝ ինքնաբացարկի դիմում ներկայացնելով ԿԸՀ: 7-րդ գումարման խորհրդարան չգալու իր որոշման մասին Ժողովրդավարական կուսակցության ղեկավարը բազմիցս նշել է նաև նախընտրական հանդիպումների ժամանակ»,-ֆեյսբուքյան իր էջում պաշտոնական հայտարարությունը տարածել է Աշոտ Ղուլյանի խորհրդական Անուշ Ղավալյանը։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Աշոտ Ղուլյանի ու Մասիսի Մայիլյանի միջև պայքար է՝ Արցախի ԱԳ նախարար դառնալու համար։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի