Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել է
ՀՀ առողջապահության նախարարության որոշակի աշխատակիցներ, այդ թվում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացել են։ Ասուլիսին հայտնեց առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը։
«Կորանավիրուսային հիվանդությունը ներկայումս համայնքային տարածման փուլում է, ցանկացած աշխատանքային վայրում, բնակելի շենքում, կազմակերպությունում, կարող է գրանցվել։ Որևէ մի կազմակերպություն երկար զերծ չի կարող մնալ կորոնավիրուսային հիվանդության թափանցումից։
Բոլոր կազմակերպություններում կարող են գրանցել դեպքեր և դրա արդյունքում կարող են լինել ինքնամեկուսացած անձիք։ Այս պարագայում առողջապահության նախարարությունը նույնպես անմասն չի մնացել, ունեցել ենք դեպք, որի պատճառով որոշակի աշխատակիցներ, այդ թվում նախարար Արսեն Թորոսյանը, ինքնամեկուսացված են»,- ասաց փոխնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Առողջապահության փոխնախարար. Վերջին օրերին հնարավոր չի լինում հայտնաբերել կոնտակներին կամ աղբյուրը
- Սուրեն Պապիկյանը մեկուսացված է
- 14.05.2020. 142 նոր վարակակիր, 72 առողջացած, մահվան մեկ դեպք
- Թորոսյան. Եթե այս միտումը պահպանվի, ապա հունիսի 8-ին կունենանք մոտ 12.700 դեպք
- Արսեն Թորոսյան. Չունենք որևէ հիմք կարծելու, որ վարակը մեր երկրում շրջանառվել է ավելի վաղ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան