Արմեն Աշոտյան. Երբ բացահայտվեց «գործի» բուն բովանդակությունը, ինձ համար առնվազն չեք ամաչի
Կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանն արձագանքել է Քննչական կոմիտեի տարածած հայտարարությանն ու դրան հետևած աջակցության խոսքերին, իր հետ լուսանկարների հրապարակման ֆլեշմոբին։
«Ես, այսօրվա կրիմինալ քրոնիկոնի հերոսս և ձեր ընկերը, ուզում եմ իմ անսահման շնորհակալությունը հայտնել ձեզ՝ արդեն հարյուրավոր նամակների, զանգերի, գրառումների համար։
Այսքան բարի ու ջերմ, և ամենակարևորը՝ անկեղծ խոսքեր յոթ տարվա նախարար աշխատելու ժամանակ չեմ հիշում։
Ու ամենա-ամենակարևորը՝ այդ ամենն անկախ քաղաքական պատկանելությունից և հայացքներից։
Այս խմորը դեռ ջուր է քաշելու, բայց ուզում եմ վստահ լինեք, երբ բացահայտվեց «գործի» բուն բովանդակությունը, ինձ համար առնվազն չեք ամաչի և իմ անձի հանդեպ ձեր վերաբերմունքի համար չեք փոշմանի։
Ձեր Արմեն»,-գրել է նա։
ՔԿ-ից երեկ հայտարարեցին, որ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում կատարված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ պաշտոնավարման ժամանակահատվածում ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարը առերևույթ կատարել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) նախատեսված հանցագործություն:
Փաստի առթիվ 2020թ. մայիսի 12-ին քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է նոր քրեական գործ, որը միացվել է վերը նշված քրեական գործին:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան