Բելառուսում ավելի քան 150 մարդ է մահացել COVID-19-ից
Բելառուսում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 կորոնավիրուսային վարակի 947 նոր դեպք: Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:
Նշվում է, որ երկրում COVID-19 դեպքերի թիվը հասել է 26.772-ի:
Համաճարակի սկզբից ի վեր, երկրում մահացել է 151 մարդ՝ կորոնավիրուսի համար դրական փորձությամբ, վերջին 1 օրվա ընթացքում՝ 5:
Բելառուսում վերականգնված մարդկանց ընդհանուր թիվը 8168 է:
Ընդհանուր առմամբ, երկրում արվել է 308 156 թեստավորում։
Նշենք, որ Բեռալուսը կորոնավիրուսի համաճարակի պայմաններում չի դիմել խիստ միջոցների ու սահմանափակումների։ Երկրում անցկացվեց նաև Մայիսի 9-ի Հաղթանակի շքերթը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները