Եվրոպայում զբոսաշրջությունը կվերականգնվի այս ամառ՝ չնայած վարակի տարածմանը
Կորոնավիրուսով վարակված անձանց թիվը շարունակում է աճել աշխարհում․ մի շարք երկրներում սահմանափակումների մեղամացմումներ իրականացվելուց հետո նկատվում են հիվանդության բռնկման նոր կետեր:
Ընդհանուր հաշվարկով մինչ այսօր այս հիվանդության հարուցիչով է վարակվել ավելի քան 4 միլիոն 381 հազար մարդ: Ակտիվ վարակակիրները կազմում են մոտ 2.5 միլիոն, մահացել է ավելի քան 294 հազար մարդ: Միայն ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում մահացությունները հասել են 27 հազարի: ԱՄՆ-ում, որտեղ վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է 4025 նոր դեպք, մինչ այժմ մահացածների թիվն անցել է 83 հազարը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
Մեծ Բրիտանիայում մեկ օրվա ընթացքում հիվանդությանը զոհ է գնացել 494 մարդ, մահացությունների թիվը երեքշաբթի օրվա տվյալներով հասցնելով 33 հազարի: Ասենք, որ նախորդ օրն այստեղ շատ ավելի մեծ թվով հիվանդներ էին մահացել` 627:
Կառավարությունը մշակել է մի ծրագիր, ըստ որի պարտադիր պարապուրդի անցած աշխատավորները կշարունակեն ստանալ իրենց աշխատավարձի 80 տոկոսի չափով գումար, որը առավելագույնը կարող է կազմել 2500 ֆունտ ստերլինգ:
Ֆրանսիան, որտեղ մինչ այժմ մահացել է մոտ 30 հազար մարդ, փաստորեն այդ ցուցանիշով անցնում է Իսպանիային, որտեղ մահացությունների թիվը կազմում է 27 հազար: Մահացությունների թվով Ֆրանսիային գերազանցում են Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան և Իտալիան: Սակայն վերակենդանացման բաժանմուքներում հիվանդների թիվը կրճատվել է 170-ով:
Մարտ ամսից ի վեր վարակի 178 հազար դեպք գրանցած Ֆրանսիան երկուշաբթի օրվանից սկսել է մեղմել սահմանափակումները: Երեքշաբթի օրվանից որոշ քաղաքներում, ինչպես օրինակ Նիցցայում, սկսում են աստիճանաբար բացել դպրոցները: Սակայն երկրի առողջապահության նախարարը մերժել է Փարիզի զբոսայգիները վերաբացելու քաղաքապետի պահանջը:
Իսպանիայում գրանցվել է մեկ օրվա ընթացքում մահացությունների թվի աճ` 176, երբ նախորդ օրն այն կազմում էր 123: Գրանցվել է նաև վարակի տարածման արագության որոշ աճ: Եթե երկուշաբթի օրվա տվյալներով մեկ օրում հայտնաբերվել էր 373 նոր դեպք, ապա երեքշաբթի օրը այն կազմել է 426: Այսօր Իսպանիայում կա 271 հազար վարակակիր:
Անցած 24 ժամերի ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է նոր 10.899 վարակակիր, ինչը մինչ այժմ վարակվածների թիվը հասցնում է 242 հազարի: Արդեն տասներորդ օրն է, որ Ռուսաստանում ամենօրյա նոր դեպքերի թիվը գերազանցում է տասը հազարը:
Այս երկրում մինչ այժմ իրականացվել է մոտ վեց միլիոն թեստավորում:
Իրանում նոր դեպքերի թիվն այսօր կազմել է 1958` նախորդ օրվա 1481-ի դիմաց: Երկիր, որտեղ կորոնավիրուսը խլել է ավելի քան 6700 կյանք, մեկ օրում գրանցել մահացութան 48 դեպք:
Թուրքիայում մինչ այժմ վարակվել է 141 հազար մարդ, մահացել` 3894-ը:Ադրբեջանում վարակվածների թիվը կազմում է 2758: Այստեղ մահացել է 35 վարակակիր:647 դեպք է գրանցվել Վրաստանում, մահացության 11 դեպքերով:
Հայաստանում երեքշաբթի օրվա տվյալներով վարակվել է 3718 մարդ: Մահացել են նրանցից 48-ը:
Սակայն աշխարհն այլևս չի կարողանում մնալ տանը: Ինչպես Եվրոպական միության պաշտոնատար անձինք են ասում, Եվրոպայում զբոսաշրջությունը կվերականգնվի այս ամառ:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան