Շումախերը ճանաչվել է «Ֆորմուլա 1»-ի պատմության ամենաազդեցիկ մարդը
Լեգենդար ավտոարշավորդ Միխայիլ Շումախերը ճանաչվել է «Ֆորմուլա 1»-ի պատմության ամենաազդեցիկ մարդը։
Վեստի.ռու կայքը գրում է, որ «Արքայական մրցավազքի» կայքում կայացած վերջնական քվեարկության ժամանակ գերմանացին շրջանցել է «Ֆորմուլա-1»-ի նախկին ղեկավար Բերնի Էկլեստոնին։
Շումախերը հավաքել է 61 տոկոս, նրա մրցակիցը՝ 39 տոկոս։
Շումախերը 7 անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և համարվում է «Ֆորմուլա 1»-ի մեծագույն վարորդներից մեկը։
Ըստ «Ֆորմուլա 1»-ի պաշտոնական կայքի՝ Շումախերը «մեծագույն վարորդն է, որը սպորտը երբևէ տեսել է»։
2013 թ. վերջին նա ստանում է գլխուղեղի աջ կիսագնդի վնասվածք ֆրանսիական Ալպերում դահուկով սահելու ժամանակ։ Նա երկար ժամանակ կոմայի մեջ է եղել։ Ներկա պահին Շումախերի հարազատները մարզիկի վիճակի մասին մանրամասներ չեն հայտնում։
Հարակից հրապարակումներ`
- Շումախերը դուրս է գրվել հիվանդանոցից
- Շումախերը գիտակից վիճակում է
- Միխայել Շումախերը Մալյորկա կղզի կտեղափոխվի
- Միխայիլ Շումախերը դուրս է եկել կոմայից