Պեսկովն ասել է, որ երկկողմանի թոքաբորբով գտնվում է հիվանդանոցում
Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, որը վարակվել է կորոնավիրուսով, երկկողմանի թոքաբորբով հիվանդանոցում է: Այս մասին,ինչպես գրում է Tass-ը, Պեսկովն ասել է չորեքշաբթի օրը հրապարակված «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:
«Այժմ նրանք տանը բուժում են նույնիսկ թոքաբորբը, եթե, օրինակ, միակողմանի է։ Երբ երկկողմանի է, ընտրություն չկա», - բացատրել է Կրեմլի ներկայացուցիչն իր հոսպիտալացումը:
Պեսկովը նշել է, որ նախագահի աշխատակազմի աշխատակիցները «գրեթե ամեն օր» թեստավորվում են կորոնավիրուսի համար:
«Այս վիրուսը բացարձակ դաժան է: Չնայած, փառք Աստծո, բժիշկներն արդեն փորձ ունեն դրա դեմ պայքարում, բայց դեռևս առկա է անհատական հատկանիշների հետ կապված անկանխատեսելիության տեսակարար կշիռը»,- ասել է Պեսկովը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան