Ռոբերտ Փեթինսոնը հրաժարվել է մարզվել Բեթմանի դերի համար
Բրիտանացի դերասան Ռոբերտ Փեթինսոնը խոստովանել է, որ չի զբաղվել սպորտով Բեթմանի դերի համար մկաններն ուժեղացնելու նպատակով։ GQ-ին տված հարցազրույցի ժամանակ դերասանը նշել է, որ չի ցանկանում «վատ օրինակ ծառայել» Հոլիվուդի իր գործընկերների համար։
«Իմ կարծիքով, եթե ամբողջ ժամանակ զբաղվեք սպորտով, ապա կդառնաք խնդիրների մի մասը։ Դուք կարող եք նախադեպ ստեղծել։ 1970-ականներին որևէ մեկը չէր անում դա։ Նույնիսկ Ջեյմս Դինը չի եղել մկանուտ»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ՝ ասել է Փեթինսոնը։
Նա նշել է՝ իր մարզչի ցուցումներն անտեսել է, որը խնդրել էր իրեն զբաղվել սպորտով ինքնամեկուսացման ընթացքում։
Փեթինսոնը նաև պատմել է, որ խիստ հետևում է դիետայի։ Դերասանը հավելել է, որ ֆիլմում իր գործընկերուհին ինքնամեկուսացման ժամանալ շաբաթական հինգ օր զբաղվել է սպորտով։
Ռոբերտ Փեթինսոնի մասնակցությամբ Բեթմանի մասին նոր ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թ. հոկտեմբերի 1-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա