Մշակույթ 18:33 14/05/2020 Հայաստան

Հրդեհ Ազգային գրադարանում. Ածխացել են սպասարկող կայանները, որոնցում պահվում են շտեմարանները

Հայաստանի Ազգային գրադարանի ընթերցողները, բազմաթիվ անկախ հետազոտողներ, գիտնականներ  մայիսի 9-ից  չեն կարողանում մուտք գործել Հայաստանի Ազգային գրադարանի կայք, որտեղ տեղադրված են հայերեն գրքերի, պարբերական մամուլի թվային տարբերակները,  Հայաստանի գրադարանների  համահավաք գրացուցակը և այլ թվայնացված նյութեր: Այս մասին գրում է «Արևելքը»։

Ստորև՝  ներկայացնում ենք նյութն ամբողջությամբ։

«Մոտ երկու տասնյակ տարվա Հայաստանի գրադարանավարների մասնագիտական աշխատանքի արդյունքում ստեղծված խոշոր ծավալի էլեկտրոնային պաշարներն անհասանելի են: Դրանցից բազմաթիվ մարդիկ էին օգտվում՝ Հայաստանում և Հայաստանից դուրս, մանավանդ այս օրերին, երբ գրադարանները փակ են, գրքերի, մամուլի, ամսագրերի թվային տարբերակներն ընթերցողները ներբեռնում և  կարդում էին առցանց: Բայց հայկական այս թվային շտեմարանները պահանջված են եղել միշտ՝ անկախ արտակարգ դրությունից: Վերջին տասնամյակներում, երբ աշխարհում օրեցօր ստեղծվում են թվային գրադարաններ, Հայաստանի Ազգային գրադարանն ամեն ինչ անում էր՝ ետ չմնալու նորարարությունից՝ ամենժամյա աշխատանքի միջոցով  թվայնացվում էր հայատառ տպագիր ժառանգությունը՝ գրական  ու գիտական գրքերը, մամուլը, ամսագրերը, քարտեզները և այն ամենը, ինչ պահվում է գրադարանում:  Դրանք, ի ուրախություն օգտվողների, շաբաթվա բոլոր օրերին 24 ժամ հասանելի էին օգտատերերին՝ ազատ ու անվճար ներբեռնման և օգտագործման իրավունքով:  Թվայնացումը մյուս կողմից այլ հարց էր լուծում՝ նյութերի երկարաժամկետ պահպանություն:

Մինչ Հայաստանի Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ գրադարանի առցանց էլեկտրոնային շտեմարանները ժամանակավորապես անհասանելի են տեխնիկական խնդիրների պատճառով, և մասնագետներն աշխատում են սեղմ ժամկետում վերականգնել,  որոշ ընթերցողներ նույն սոցիալական ցանցերում շրջանառում են զանազան վարկածներ:

Հայաստանի Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն այսօր ի վերջո հայտնեց պատճառը.  «Արևելքի» հարցմանն ի պատասխան ասաց, որ   ածխացել են  սպասարկող կայանները (սերվերները), որոնցում պահվում են շտեմարանները…  Լուրը սառը ցնցուղի ազդեցություն է ունեցել  բոլոր նրանց վրա, որոնք տեղյակ են, թե ինչ կարգի, ծավալի և բովանդակության տեղեկատվություն է պահպանվում նշված սերվերներում: Սենյակը, որտեղ տեղադրված են  սարքերը, կարելի է համարել  հայ իրականության մեջ (Հայաստան և Սփյուռք) վերջին տարիներին ստեղծված ամենամեծ գրական ու գիտական ժառանգության ուղեղային կենտրոնը:  Թե ինչ վնաս են  կրել Ազգային գրադարանն ու առցանց օգտվողներն այս աննախադեպ հարվածից, Հրաչ Սարիբեկյանն ասաց, որ այն պետք է գնահատի Արտակարգ իրավիճակների նախարարությունը:  ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն «Արևելքի» հարցին պատասխանելով ասել է , որ   նախարարությունը նույնպես սպասում է Արտակարգ իրավիճակների նախարարության եզրակացությանը, բայց ըստ նախնական նկարագրության, ինչպես ասաց,  հին սերվերները հազիվ թե վերականգնվեն:  Փոխնախարարը կատարվածը շատ վատ գնահատեց, նշելով, որ սարքերի մեջ պահվում էին ազգային արժեքներ, բայց ավելացրեց, որ դրանք ազգային արժեքների թվային տարբերակներն էին, բարեբախտաբար արժեքներն ինքնին չեն վնասվել:

«Գործ ունենք ֆինանսական վնասների և  մարդկային տարիների կորսված աշխատանքի հետ,  բայց արժեքները ֆիզիկապես չեն վնասվել, դրանք բոլորն էլ ունեն իրենց արխիվային տարբերակները և հնարավոր է վերականգնել»,-ասաց փոխնախարարը: 

Ըստ մասնագետների, նոր սարքավորումներ գնելու համար կպահանջվեն մի քանի տասնյակ հազար դոլար և չորսից վեց ամիս՝ կրկին տեղադրելու շտեմարանները: 

«Ջուրն է լցվել Հայաստանի գրադարանային ողջ համայնքի տարիների աշխատանքը»-«Արեւելքին» ցավով ասաց առցանց շտեմարանների ստեղծման ակունքում կանգնած գիտնական, գրադարանագետ Տիգրան Զարգարանը:

«Այն ինչ կատարվել է՝ մահվան չափ հարված է Հայաստանի գրադարանային համայնքին: Թող կանգնեն և ներողություն խնդրեն իրենց անփույթ վերաբերմունքի համար, որը ցավ ու վիրավորանք է պատճառել բոլոր նրանց, ովքեր ստեղծել են այդ շտեմարանները՝ քսանից ավելի տարիների ընթացքում: Միայն  Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակի ստեղծմանը մասնակցել են հայկական խոշոր գրադարանները՝ 18 գրադարան՝ համալսարանական, գիտական,  հանրային, ներգրավված է եղել 10 մարզային գրադարան… Իսկ թե ինչպե՞ս սեղմ ժամկետներում կվերականգնեն այն, ինչ մարդիկ ստեղծել են տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ, չեմ կարող ասել…»,-ասաց Տիգրան Զարգարյանը:   

Հայաստանի գրադարանների համահավաք գրացուցակը մեկն է շտեմարաններից, որ գործում էր Հայաստանի Ազգային գրադարանի խափանված կայքում: Այն պարունակում է Հայաստանի գրադարաններում առկա գրքերի, հանդեսների, լրագրերի, ատենախոսությունների, սեղմագրերի, քարտեզների և էլեկտրոնային կրիչների մատենագիտական նկարագրությունները: Մոտ 5 միլիոնին մոտ մատենագիտական նկարագրություն կար գրացուցակում: Կայքում տեղադրված էին նաև «Հայ գիրք» և «Հայ մամուլ» շտեմարանները, որոնցում թվայնացված էին միլիոնավոր էջեր: Միայն «Հայ գիրք» շտեմարանում ավելի քան 20 հազար գիրք կար թվայնացված՝ երկուսուկես միլիոնից ավելի էջ, 4  միլիոն վեց հարյուր հազարից ավելի էլ թվայնացված մամուլի էջերն էին՝ արևմտահայ, զմյուռնահայ, սփյուռքահայ, արևելահայ մամուլից մինչև մեր օրերը:  Շարունակական այս աշխատանքը դադարել էր արտակարգ դրության պատճառով, բայց արդենիսկ թվայնացված շտեմարանները հարուստ աղբյուրներ էին՝ սկսած հայ առաջին տպագիր գրքից, մամուլից մինչև անցյալ դարի կեսեր: Թվայնացված էր նաև ժամանակակից գրականություն և մամուլ: Շտեմարաններում թվայնացած էր մեր տպագիր ժառանգության բացառիկ երևույթներից մեկը՝ հայատառ թուրքական մամուլն ու գրականությունը:

Բոլոր շտեմարաններն ունեին մասնագիտական որոնման համակարգեր, հեղինակավոր գրառումներ  և այլ գործիքակազմեր, որոնք հեշտացնում էին թվային գրադարանից օգտվելը:

«Ծանր բան է տեղի ունեցել, նախարարությունն ակնկալում է  արդարացի և ճշմարիտ հետաքննություն, պատճառների բացահայտում, եթե կատարվածում  մարդածին գործոն լինի, մեղավորները պատժվելու են: Այս պահին, քանի դեռ հետաքննությունը թափ չի հավաքել,  միայն  ցավ կարող ենք ապրել»,-կատարվածի մասին ասում է Նարինե Խաչատուրյանը:  

Ըստ փոխնախարարի, Ազգային գրադարանն ունի ԱԻՆ մշտական ներկայացուցիչ, որը պատասխանատու է նման հարցերի համար:   Տնօրենի պաշտոնակատար Հրաչ Սարիբեկյանն ասում է, որ անվտանգության կանոնները պահպանված են եղել, իրենց համար էլ  անհասկանալի է, թե ի՞նչը կարող էր հրդեհի կամ սարքերի տաքացման պատճառ դառնալ,  չբացառելով նաև դիտավորությունը: Մեր հարցին, թե արդյո՞ք դիտավորութուն հնարավոր է փնտրել այստեղ, Նարինե Խաչատուրյանն ասաց՝  չի ուզում  ծայրահեղության գնալ, հետաքննությունն ամեն ինչ կպարզի, բայցև ասաց. «Չգիտեմ, գուցեև որոշ մարդկանց ձեռքը գնա նման արժեքներ փչացնելու, մենք ամեն օր տեսնում ենք՝ ոնց են մարդիկ իրենց ձեռքով Հայաստանում ոչնչացնում հուշարձաններ և այլն»:

Թվայնացած նյութերի տարբերակները մի քանի տեղ պահելու գաղափարը նույնպես Տիգրան Զարգարյանինն է: Նա մեզ հետ զրույցում ասաց, որ հորդորում էր վստահելի մարդկանց, որ արխիվացնելուց հետո մի օրինակ նույնիսկ տներում պահեն:  Օրինակները կան,  բայց այսօր նա չի պատկերացնում, թե ինչպես պետք է հսկայական այդ ծավալը նորից տեղադրեն սերվերներում: 

«Գրադարան են բերել աշխատողներ, որոնք գործից շատ հեռու են»,- ասաց  Տիգրան Զարգարյանը, որ Ազգային գրադարանի տնօրենի պաշտոնից հեռացել  է 2019-ի փետրվարից՝ թոշակի անցնելու կապակցությամբ: Նախարարության որոշմամբ պաշտոնակատար է նշանակվել Հրաչ Սարիբեկյանը: Նշանակելով նրան այդ պաշտոնում, նախկին փոխնախարար Վահե Բուդումյանն ասել է. «Մինչև այս պաշտոնը Սարիբեկյանը զբաղեցրել է Ազգային գրադարանի գրքի հանրահռչակման բաժնի պետի, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի սփյուռքի բաժնի վարիչի պաշտոնները, ՀԳՄ և ՀԺՄ անդամ է, հիանալի արձակագիր է և գրականագետ, հրատարակել է մի շարք գրքեր ու արժանացել բազմաթիվ մրցանակների»։ Սարիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հավանաբար այսօր կամ վաղը ԱԻՆ-ը մուտք կգործի հրդեհված սենյակ: Գրադարանը զրկված է նաև էլեկտրականությունից, հեռախոսակապից:

ԿԳՄՍ Նախարարությունից էլ թերթին տեղեկացրել են, որ  հրդեհի պատճառների մասին եզրակացություն ստանալուց հետո հանդես կգան հայտարարությամբ: Հրդեհը կամ բարձ ջերմությունից սարքերի խափանումը ամենայն հավանականության տեղի է ունեցել մայիսի 8-9-ին: «Չե՞ք շտապեցնում ԱԻՆ-ին»,- հարցրեցինք փոխնախարար Նարինե Խաչատուրյանին: «Շտապեցնում ենք»-պատասխանեց»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:46
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Կալիֆոռնիայում անտառային հրդեհներից տուժածներին
ՀՀ ԱԳՆ-ից X-ի էջում գրել են. «Վշտացած ենք ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում մոլեգնող անտառային հրդեհների մասին լուրերով։ Մենք ցավակցություն ենք...
Աղբյուր` Panorama.am
22:27
Ռուսաստանը ԵՄ-ին Հայաստանի անդամակցության շուրջ քննարկումների մեկնարկը դիտարկում է որպես ԵԱՏՄ-ից երկրի դուրս գալու սկիզբ. Օվերչուկ
ԵԱՏՄ-ից դուրս գալը սպառնում է Հայաստանին գների աճով, արտահանման նվազմամբ և հայաթափմամբ՝ ԵՄ-ի հետ, ենթադրյալ, առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
21:42
Էդքան մտավոր գիգանտներ ունենաս ու քո սեփական պետության մեջ մենակ տգետներից ու որկրամոլներից կազմված կառավարիչներ ունենա՞ս. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Բա էսքան տառապանքներից հետո պետություն ստեղծես, լավ թե վատ, մտավոր ժառանգություն ստեղծես, որ գաս...
Աղբյուր` Panorama.am
21:30
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից 2025 թվականի հունվարի 1-ից 7-ը ներառյալ հավաքագրվել է 90,990,000 ՀՀ դրամ. Հայկ Կոստանյան
Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը ֆոյսբուքի իր էջում տեղեկացնում է. «Տեղեկացնում եմ, որ «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Լոս Անջելեսում տեղի ունեցած տարերային աղետի վնասն արդեն գերազանցել է 50 միլիարդ դոլարը. Լևոն Ազիզյան
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է. «Սանտա-Անա՝ Կալիֆորնիայի...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող կեղծ խոսույթներին ու հոխորտանքներին․ Զաքարյան
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը գրում է. «Հասկանալի է, որ Հայաստանի ու Ադրբեջանի որոշ շրջանների արևելյան, արևմտյան աշխարհագրական...
Աղբյուր` Panorama.am
20:50
Ինչպես արտոնությամբ օգտվել տրանսպորտային նոր սակագներից․քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել
Տրանսպորտային նոր սակագներից արտոնությամբ օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիները կարող են իրենց ֆիզիկական, անհպում վճարման հնարավորություն...
Աղբյուր` Panorama.am
20:37
Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է
Հունվարի 9-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի, Արթիկի, Անիի և Հրազդանի տարածաշրջաններում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:25
Կալիֆոռնիայում այրվել է Բայդենի որդու տունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի որդու՝ Հանթեր Բայդենի տունը Մալիբուում ամբողջությամբ ավերվել է Կալիֆոռնիայում մոլեգնող հրդեհների պատճառով։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
20:10
Իրական ֆшշիստшկան գաղափարախոսության կրողները մի կողմից Էրդողանն է, մյուս կողմից՝ Ալիևը. Հայկ Նահապետյան
Սիրիայում իշխանությունը թուրքամետ ուժերի զավթումից հետո կանխատեսելի էր, որ Ալիևը կկոշտացնի իր դիրքորոշումը Հայաստանի հետ բանակցություններում։...
Աղբյուր` Panorama.am
19:53
Եվրամիությունում Հայաստանին սպասում է կործանում․ Ալեքսեյ Ժուրավլյով
 Եվրամիությունում Հայաստանը ոչ ոքի պետք չէ, կարող է միայն կործանում սպասել։ Այդ մասին Գազետա.ռու-ին տված...
Աղբյուր` Panorama.am
19:32
Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի անկման կատալիզատոր. Վարդան Օսկանյանի հոդվածը
Հայաստանի նախկին արտգործնախարար, Արցախի հարցերով հանձնախմբի համակարգող Վարդան Օսկանյանը հրապարակել է «Փաշինյանի ղեկավարությունը՝ Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
19:23
Լոս Անջելեսի հրդեհները տարածվում են Հոլիվուդում
Լոս Անջելեսում բռնկված անտառային հրդեհները հասել են Հոլիվուդի բլուրներ, բռնկվել ամերիկյան ֆիլմարտադրության պատմական կենտրոնի խորքերում: Այս...
Աղբյուր` Panorama.am
19:11
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ ՔԿ նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ
Վազգեն Ավետիսյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ-հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
18:59
ճգնաժամային վիճակներում հաջողում են առավելապես ոչ-բլոկային քաղաքականություն վարող երկրները. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Խելացի պետությունները և կայացած ժողովուրդները գլոբալ որոշումներ կայացնելիս հաշվի են առնում հազար ու...
Աղբյուր` Panorama.am
18:46
Սերգեյ Փարաջանով -100. Հայաստանում և արտերկրում իրականացվել է 21 միջոցառում
Սերգեյ Փարաջանովի ծննդյան 100-ամյակն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ....
Աղբյուր` Panorama.am
18:34
Եվ այդ մեկը դու ես․․․մեր ամոթն ու ողբերգությունը․ Լիլիթ Գալստյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է․ «Այ այսպես՝ փոդքաստային, կիսագրագետ ու ոտքի վրա, կցկտուր ու...
Աղբյուր` Panorama.am
18:21
ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ Փաշինյանը քննարկել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին: Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
18:10
Թբիլիսիում քննարկում են Երևանի վերաբերյալ Բաքվի հայտարարության վտանգները
Թբիլիսիում վտանգ են տեսնում Բաքվից հնչած հայտարարություններից, թե Հայաստանի Հանրապետությունը «ֆաշիստական պետություն է, վտանգի աղբյուր է...
Աղբյուր` Panorama.am
17:57
Թուրքիան մտադիր է հեռահար հրթիռներ արտադրել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կառավարության նիստից հետո հանդես է եկել մի շարք հայտարարություններով: Էրդողանը մանրամասներ է հայտնել...
Աղբյուր` Panorama.am
17:50
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրն է
«Կինոյի տաճարում կան կերպարներ, լույս և իրականություն, իսկ Սերգեյ Փարաջանովն այդ տաճարի վարպետն է»
Աղբյուր` Panorama.am
17:45
Իսակովի և Վերֆելի փողոցի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
Հաշվի առնելով, որ ճանապարհային երթևեկության կանոնների խախտումները դառնում են խցանումների և վթարային իրադրության առաջացման պատճառ՝ այլ վայրից...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ապարանում ամուսիները գողացել են ամանորյա 54 խաղալիք
Համայնքային ոստիկանության Ապարանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ դեկտեմբերի 27-ից հունվարի 5-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
17:19
Անհասցե թփի տակ ծնվածը չի կարող Հայրենիք ու Հայրենիքի կորուստ ընկալել. Կարին Տոնոյան
«Քո անգրագիտության, ազգ ու ազգային պատկանելություն չունենալու պատճառով չփորձես մեզ սովորեցնել Հայրենիքի ու նրա պատմության ճշմարտացիությունն ու արժեքը»։
Աղբյուր` Panorama.am
17:12
Ուշագրավ դեպք Երևանում. ծննդաբերությունից հետո կինը «ծննդաբերել է» երեխայի գլխի չափով միամատոզ հանգույց
Ուշագրավ դեպք է տեղի ունեցել Երևանի բժշկական կենտրոններից մեկում։ 5-6 ժամ ծննդաբերելուց հետո կնոջ մոտ  ծննդաբերական ցավերը վերսկսվել...
Աղբյուր` Panorama.am
17:10
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված
Վրաստանում այսօր սգո օր է հայտարարված: Վրաստանի ողջ տարածքում պետական ​​դրոշները իջեցվել են։ Այս մասին գրում է jnews.ge կայքը։ ...
Աղբյուր` Panorama.am
16:56
Հակոբ Ասլանյանը տեքստի փոխարեն սքրինշոթը հրապարակելով՝ որքանով է ուզել ինձ վնասել, թողնում եմ անորոշությանը. Հայրապետյան
«Վերահաստատում եմ այն, ինչ պարզաբանվել է․ 2016-ին Հակոբ Ասլանյանն իմ միջորդությամբ և երաշխավորությամբ անդամագրվել է ՔՊ-ին»,-...
Աղբյուր` Panorama.am
16:48
Խնդիրները կսկսվեն եկամտի հայտարարագրման առաջին իսկ օրերից, երբ սկսեն տուգանքներ կիրառել, ինչը խայտառակ շատ է. Էլեն Մանասերյան
2022 թվականին ընդունված օերնսդրական փոփոխության համաձայն 2025 թվականին բոլոր գրանցված աշխատանք ունեցող ֆիզիկական անձինք պետք է ՊԵԿ ներկայացնեն...
Աղբյուր` Panorama.am
16:37
Ալիևի հայտարարությունից հետո Փաշինյանը կարող է հիշել ՀԱՊԿ-ը, կամ դիմել ԵՄ-ին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ Ադրբեջանի ղեկավարի վերջին հայտարարություններից հետո Նիկոլ Փաշինյանը կհիշի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը
11:00 09/01/2025

ԱՄՆ-ում հրդեհների հետևանքով մոխրացել է Սահակ-Մեսրոպ հայ քրիստոնյա վարժարանը

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}