Ընդունված 18-րդ միջոցառումը վերաբերում է մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին
«Հակաճգնաժամային միջոցառումներով բաշխվել է ավելի քան 76 միլիարդ դրամ»,- կառավարության նիստի ավարտին այսօր հայտարարեց վաչապետ Նիկոլ Փաշինյանը և տեղեկացրեց, որ ծրագրերի շահառու են դարձել 26 հազար իրավաբանական և 1 միլիոն 100 հազարը ֆիզիկական անձ:
Վարչապետը նաև տեղեկացրեց, որ ընդունվել է հակաճգնաժամային 18-րդ միջոցառումը, որով աջակցություն է տրամադրվելու այն գործատուներին, որոնք ճգնաժամի մեկնարկից ի վեր պահպանել են աշխատատեղերը և աշխատավարձային ֆոնդը: Ծրագրով կառավարությունն այդ սուբյեկտների յուրաքանչյուր հինգերորդ աշխատողի աշխատավարձի չափով դրամաշնորհ կհատկացնի:
Հայտնելով, որ ի տարբերություն հինգերորդ միջոցառման՝ 18-րդ միջոցառումը վերաբերում է մինչև 100 աշխատող ունեցող ընկերություններին՝ Նիկոլ Փաշինյանը նկատեց. «Սրանով մենք ուզում ենք խրախուսանքի և գնահատանքի խոսքը ասել և աջակցությունը ցուցաբերել այն ընկերություններին, որոնք այս դժվար ժամանակահատվածում ջանքեր են գործադրել աշխատատեղերը պահպանելու և աշխատավարձային ֆոնդը պահպանելու համար»: