Կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ քան հինգ տարի հետո.Թորոսյան
ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով քաղաքացիներին կոչ արեց պատրաստվել երկարատև պայքարի:
«Մեզ անհրաժեշտ է արտակարգ դրության ռեժիմը, որպեսզի մենք կարողանանք մեր վարքագծի կանոնները շարունակենք կիրառել, չնայած որ բազմաթիվ սահմանափակումներ հանվել են: Արտակարգ դրությունը մեր գործողությունների և բնակչության առողջության պահպանմանը միտված հիմք է: Հնարավոր է վաղն ունենանք այլ լուծումներ, բայց այս պահին արտակարգ դրության շարունակումը հրամայական է»:
Չնայած վարակակիրների թվերն աճում են, այսուհանդերձ, նախարարը նշեց, որ անցնելու ենք տնային բուժման պայմաններին:
«Մենք արդեն հաստատված դեպքերի կոնտակտներին չենք մեկուսացնում հյուրանոցային վայրերում : Նրանք գնում են ինքնամեկուսացման: Եթե մենք ամեն օր ունենանք նոր 150 դեպք և դուրս գրված 70-80 դեպք, ապա մենք հավանաբար 7-10 օրվա ընթացքում ասիմտոմ մեր քաղաքացիներին հյուրանոցներից դուրս ենք գրելու և խնդրելու ենք բուժման ընթացքն անցկացնել տներում»,-ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով՝ եթե անձը լքում է ինքնամեկուսացման վայրը, ապա վտանգվում ենք բոլորս: Հետևաբար կարևորում է, որ հանրության աչալրջությունը: Բացի այդ, այս մասով ՝ վարակի չտարածման համար ներդրվելու են նոր մեխանիզմներ՝ շրջիկ խմբեր, ոստիկանություն և այլն:
«Հիվանդանոցներում կմնան առավել բշժկական կարիք ունեցող քաղաքացիները, դրանք մոտավորապես վարակվածների 30 տոկոսն են»,-հավելեց նախարարը:
Նախարարը նաև տեղեկացրեց, որ պարբերաբար կապի մեջ է օտարերկրյա գործընկերների հետ և եկել են այն եզրահանգման , որ այս իրավիճակը երկար կձգվի.«Նույնիսկ, եթե հայտնաբերվի դեղամիջոցը կամ պատվաստանյութը , միևնույն է կորոնավիրուսային համավարակի վերջը հնարավոր է տեսանելի լինի ոչ շուտ քան հինգ տարի հետո»:
Հետևաբար Թորոսյանը մեր համաքաղաքացիներին հորդորեց լրջանալ և մատների արանքով չնայել իրավիճակին: Հետևել կանոներին և պատրաստվել երկարատև պայքարի:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան