100 հազար դրամի տուգանք՝ դիմակ չկրելու համար
«Ցանկացած, անգամ քառաշերտ դիմակների առկայության պայմաններում էլ, եթե այդ աստիճանի քփությամբ շարունակեն տրանսպորտում ճամփորդել, այն լուրջ խնդիրներ կառաջացնի»,-այսօր ԱԺ-ում տրանսպորտի վիճակի մասին մտահոգություն հայտնեց պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը և պարետ Տիգրան Ավինյանից ցանկացավ իմանալ, թե հասարակական տրանսպորտի վերաբացումից հետո ինչպես պետք է վերահսկվի այդ գործընթացը:
Պարետը հայտարարեց, որ տրանսպորտից օգտվողների համար պարտադիր պետք է լինի դիմակների կրելը և չի թույլատրվելու գերծանրաբեռնված երթևեկությունը: Ըստ Ավինյանի, նախկինում էլ է եղել սահմանափակումներ և ոստիկանները պարբերաբար կանգնեցնում էին փոխադրամիջոցները և այնտեղից իջեցնում քաղաքացիներին:
«Մենք մայիսի 18-ից ամբողջությամբ բացում ենք տրանսպորտը՝ բայց հստակ պայմաններով և դրանց չկատարումը բերելու է որոշակի հետևանքների՝ հիմնակում տրանսպորտը շահագործողների և քաղաքացիների համար, որոնք այդ կանոնները չեն պահպանի»,- պատասխանեց Ավինյանը
Տաթևիկ Հայրապետյանը հետաքրքրվեց, թե հնարավոր է, որ ֆինանսական իրավիճակից ելնելով քաղաքացին չկարողանա դիմակ գնել, և այդ դեպքում ինչպես է վճարելու տուգանքը և ինչ չափերի են դրանք լինելու:
«Տուգանքները բավականին բարձր են՝ սկսվում են 100 հազար դրամից»,- հայտարարեց Տիգրան Ավինյանը և նկատեց, որ պետք է մտածողությունը փոխել՝ չմտածել տուգանքի մասին այլ պետք է մտածել չվարակելու և չվարակվելու մասին:
Ըստ պարետի, շարֆը կամ մեկ այլ կտորից ինքնաշեն միջոցը, որը հնարավորություն է տալիս դեմքը փակելու, կարող են փոխարինել դիմակներին:
«Կարծում եմ, որ տուգանքների մասով էլ և կատարման մասով էլ պետք է հնարավորինս խիստ լինենք»,- հայտարարեց պարետը:
Տաթևիկ Հայրապետյանն առաջարկեց տուգանքների չափը նվազեցնել այնքան, որ քաղաքացիները վճարեն դրանք և չպատճառաբանեն, որ չեն կարող վճարել և վճարելուց հետո էլ հարևաններին պատմեն տուգանքի ենթարկվելու մասին, ինչն ավելի աշխատող տարբերակ է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան