Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման ԱԺ հատուկ նիստը կկայանա մայիսի 21-ին
Մայիսի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը հանդես է եկել հայտարարությամբ: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության ԱԺ լրատվությանև հանրության հետ կապերի բաժինը:
Հայտարարության մեջ մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 45–րդ հոդվածով` հայտարարում եմ`
Արցախի Հանրապետության նորընտիր Նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնմանը նվիրված Ազգային ժողովի հատուկ նիստը տեղի կունենա 2020 թվականի մայիսի 21-ին` ժամը 18:00-ին, Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնի դահլիճում»:
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի