Կոտայքում 15 նոր դեպք է գրանցվել
Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք: Նման տվյալ է հրապարակել Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։
Ըստ նրա, մայիսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում կա կորոնավիրուսային հիվանդության 424 հաստատված դեպքեր, որից առողջացել են 186 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 9 է։
«Ցանկանում եմ հայտնել ձեզ, որ միայն իմ անձնական և քաղաքական շրջանակները ներկայացնող՝ շուրջ մեկ տասնյակ անձանց մոտ վերջին մեկ-երկու շաբաթների ընթացքում հաստատվել է COVID-19 համավարակի թեսթի դրական արդյունք, և բոլորն այս պահին գտնվում են բուժման մեջ: Եւս տասնյակ ինձ քաջածանոթ քաղաքացիներ այս պահին գտնվում են ինքնամեկուսացման մեջ, քանի որ հանդիսանում են բուժման մեջ գտնվող՝ վերոնշյալ ընկերների կոնտակտավորներ:
Ըստ այդմ, ևս մեկ անգամ խնդրում և հորդորում եմ բոլորիդ․
- առավելագույն զգուշավորություն ցուցաբերել բոլոր շփումներում,
- կենցաղում և շրջապատում հետևել հիգիենայի բոլոր կանոններին,
- բացառապես խիստ անհրաժեշտության դեպքում այցելել հանրային վայրեր կամ գտնվել մարդկային կուտակումների մեջ,
- տարեց հարազատների հետ բացառել կոնտակտներն այս փուլում,
- խրոնիկ հիվանդություններ ունեցող և վերջին շրջանում վիրահատություններ տարած անձանց հետ բացառել շփումները,
- և իհարկե՝ խստագույնս հետևել Պարետատան ցուցումներին․․․
Սա զգոնության և իրավիճակն է՛լ ավելի սթափ գնահատելու կոչ է»,-նշել է մարզպետը ֆեյսբուքյան իր էջում։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան