Միքայել Մինասյան. Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը՝ նոր ադամանդային սկանդալի նախաշեմին
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում հերթական տեսանյութն է հրապարակել՝ անդրադառնալով ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությանը:
Այս անգամ նա տեսանյութը վերնագրել է «Ռեժիմի վերջին հույսն ու Հայաստանը՝ նոր ադամանդային սկանդալի նախաշեմին»:
«Մեր այսօրվա «հերոսին» բացի գինուց ու կնոջից խանգարում են խելքի բացակայությունը, կրթության բացակայությունը, լեզուների չիմացությունը, ահագությունը, չարությունը, զոռաբայությունը, չտեսությունը, պրոֆեսիոնալ թիմի բացակայությունը, միջազգային կապերի բացակայությունը և շատ-շատ այլ բաներ»,- տեսանյութում ասում է Միքայել Մինասյանը։
Նա վստահ է, շատերն են նկատել, որ Նիկոլ Փաշինյանին միշտ ինչ-որ մեկը կամ ինչ-որ բան խանգարում է, որպեսզի նա սկսի իրականացնել իր իսկ կողմից տված խոստումները և աշխատել, որովհետև նա զբաղված է ամեն ինչով բացի աշխատելուց։
Մինասյանը հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանին նախ խանգարում էր Սերժ Սարգսյանը, ապա՝ Կարեն Կարապետյանը, հետո՝ Երևանի քաղաքապետը, քանի որ նրան պետք էր «սեփական օգտագործման քաղաքապետը», ապա խորհրդարանը, դրանից հետո դատարաններն ու Սահմանադրական դատարանը։
«Հրայր Թովմասյանի նկատմամբ սկսեցին խայտառակ ճնշումներ։ Բայց Նիկոլ Փաշինյանը երկու բան հաշվի չէր առել, ՍԴ անդամները ակնհայտ ազնիվ, հայրենասեր ու պինդ մարդիկ դուրս եկան, պարզվեց Հրայր Թովմասյանը պինդ տղամարդ է ու ազնիվ մարդ, և երկրորդ՝ միջազգային հանրությունը հիշեց, որ գոյություն ունի այնպիսի սուբյեկտ, ինչպիսին Հայաստանի Հանրապետություն է։ Նրանք ասացին Նիկոլին, գիտե՞ս, մենք հասկանում ենք, որ ունենք պայմանավորվածություն, որ դու ինչ ուզես անես, մենք էլ պետք է լռենք, որովհետև Ղարաբաղի հարց կա, հիշում եք, բայց շատ ես ակնհայտ անում, մենք չենք կարող լռել։ Հետևաբար, Նիկոլ Փաշինյանը սկսեց չհասկանալ, թե ո՞նց պետք է լուծել, բայց մարդիկ արդեն հավատացել էին՝ Հրայր Թովմասյանն է խանգարում, որ Հայաստան գան միլիարդավոր դոլարների ներդրումներ»,- ասում է Մինասյանն, ավելացնելով, որ հարցը որոշում են դնել հանրաքվեի, կեսից Փաշինյանը հասկանում է, որ պարտվելու է, բայց օգնության է հասնում կորոնավիրուսը։
Նրա խոսքով, կորոնավիրուսն օգնեց խուսափել պարտությունից։
Սուրբ Աթոռում նախկին դեսպանը նաև զարմանք է հայտնում, որ իր հրապարակած առաջին տեսնայութում արած հայտարարությունների հիման վրա քրեական գործ է հարուցվել, մինչդեռ երկրորդ տեսանյութի հիման վրա, երբ խոսել է մաքսանենգ ծխախոտի տեղափոխման մասին։
«ՊԵԿ փոխնախագահը սարսափած զանգահարել է իր տիրուհուն, ասել է, եթե իրեն հարցաքննեն, ապա ինքը տալու է անուններ»,- նշել է Մինասյանն ու հավելել, որ այս գործում թաթախված մարդկանց թիվը բավականին մեծ է, ինքն այս առումով հետաքրքիր տեղեկություններ է ստացել։
Նրա խոսքով, Փաշինյանը Հայաստանին ներքաշել է միջազգային մաֆիոզ համակարգ ու փող է աշխատում։
«Այս անգամ խոսելու եմ ադամանդագործության մասին։ Հայաստան մաքսանենգ ճանապարհով, այստեղ նորից բարևում ենք մեր սիրելի Շուշանա Ներսիսյանին, ներմուծվում են ադամանդներ Հնդկաստանից։ Տարվում են հայտնի 2-3 գործարաններ, այնտեղ դառնում են հայկական, հայկական քվոտաների ներքո դրանք արտահանվում են առանց հարկերի ու մաքսատուրքերի»,- ասում է նա։
Մանրամասները՝ տեսանյութում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին