Նարեկ Մալյանը ոստիկանությունում է
«ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը հրավիրվել է ոստիկանության 6-րդ վարչություն։ Լրագրողների հետ զրույցում ասաց, որ ոստիկանություն կանչվել է իր ֆեյսբուքյան էջում կապիտուլյացիայի մասին գրառումից։
«Ես իմ ֆեյսբուքյան էջում ժամանակ էի տվել այն մարդկանց, որոնք զբաղված են թուրք ներելու քաղաքականությամբ, ուրանում են անմեղ զոհերի արյունը, ոչնչացնում են պահանջատիրությունը։ Ես սպառնացել էի այդ ժամանակի ավարտից հետո թուրք ներողներին մեր ու մանուկ անել։ Դրանից հետո չգիտես ինչի, Խառատյաններն անհանգստացել էին իրենց կյանքի համար, դիմել էին Հայաստանի բոլոր իրավապահ մարմիններին»,- ասաց նա։
Մալյանը նշեց, կարող էր մերժել ոստիկանության հրավերը, բայց որոշել է ներկայանալ։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որ Մալյանի հետ ոստիկանություն է եկել, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է. «Նարեկ Մալյանը ներկայումս քրեական ոստիկանությունում բացատրություն է տալիս Հրանուշ Խառատյանի, Հարություն Մարությանի, ինչ-որ տրանսվեստիտ մարմնավաճառի և ԱԺ պատգամավորներից մեկի հաղորդումների վերաբերյալ»։
Նարեկ Մալյանն ավելի վաղ հայտարարել է, որ պայքարը նոր է սկսվում: Խոստովանում է՝ ինքը ցինիկ է, բայց իր համար դժվար է ընտանիքների դեմ պայքար տանել, ինքն իրեն ու ցեղասպանություն ուրացողներին ժամանակ էր տվել, բայց արձագանքը եղել է նրա բնորոշմամբ, ագրեսիվ հարձակումները։
«Ես պատրաստ եմ թե բանտին, թե սորոսականների հարձակումներին, թե հետապնդումներին:
Կարճ ասեմ կապիտուլյացիայի ժամկետը և պայմանները.
1. Ցեղասպանության թանգարանի սորոսական տնօրենի հրաժարական:
2. Ցեղասպանության թանգարանի սորոսական տնօրենի դստեր` Արփենիկ Մարությանի ավագանուց հրաժարական:
3. Ցեղասպանության թանգարան հիմնադրամից սորոսական Հրանուշ Խառատյանի հրաժարական:
4. Թուրք ժողովրդի մեծ բարեկամ Գանդիի արձանի Երևանում տեղադրման չեղարկում:
Պահանջների կատարման ժամկետ 13.05.2020թ
Պահանջների բոլոր կետերը նշված ժամկետում չկատարելու դեպքում իմ հետագա գործողությունների ամբողջ պատասխանատվությունը մնում է փողով թուրք ներողների, ցեղասպանության զոհերի արյունը թուրքերին վաճառողների վրա: Նեղանալ չլինի, մերումանուկ եմ անելու առանց խղճի խայթի»,- ավելի վաղ գրել էր Մալյանը ֆեյսբուքյան իր էջում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան