Նոր Զելանդիան ավելի քան 30 միլիարդ դոլար կհատկացնի տնտեսությանն աջակցելու համար
Նոր Զելանդիան կտրամադրի լրացուցիչ 30 միլիարդ դոլար՝ կորոնավիրուսային պանդեմիայից հետո տնտեսությանն աջակցելու համար: Այս որոշման մասին հայտարարել է վարչապետ Յասինդա Արդերնը։ Այս մասին գրում է NYT-ը։
«Պանդեմիայից հետո վերականգնման ֆոնդը կտրամադրի խոշոր ներդրումներ աշխատատեղերի ստեղծման և մի շարք մասնագիտությունների անվճար ուսուցման, սոցիալական ութ հազար ստորաբաժանումների կառուցման և դպրոցներում անվճար սննդի ծրագրի ընդլայնման համար», - ասել է վարչապետը։
Նշենք, որ Յասինդա Արդերնը աշխարհում դարձավ կորոնավիրուսի պանդեմիան լավագույնս ղեկավարած առաջնորդը, որտեղ գրանցվեց ընդամենը 21 մահ։