Ուկրաինայում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 17 հազար մարդը
Ուկրաինայում նախորդ մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ի 483 նոր դեպք: Այս մասին հաղորդել է «Գազետա.ռու»-ն՝ մեջբերելով Առողջապահության նախարար Մաքսիմ Ստեփանովիի խոսքը։
Նշվում է, որ հաստատված նոր դեպքերից 48-ը եղել է երեխաների մոտ, 142-ն էլ՝ բուժաշխատոների։
Ընդհանուր առմամբ, Ուկրաինայում COVID-19-ի 17.330 դեպք է հաստատվել: Հիվանդության հետևանքով մահացել է 476 մարդ։ Վերականգնված մարդկանց ընդհանուր թիվը 4473 է։
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին:
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայում մտադիր են մայիսի 22-ից հետո ևս երկարաձգել կարանտինային ռեժիմը
- Մեկ օրում Ուկրաինայում հաստատվել է կորոնավիրուսի 515 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
ՈՒՂԻՂ. Մեկնարկեց ՍԴ նիստը, օրակարգում երկու միջազգային համաձայնագրի սահմանադրականության հարցերն են