Ռուբեն Մելիքյան. Հեռու եմ այն մտքից, որ բռնության կոչերի քրեականացումը չի դառնալու մահակ ընդդիմախոսների դեմ
Վաղը՝ մայիսի 16-ին, ուժի մեջ է մտնելու ՀՀ քրեական օրենսգրքում կատարված լրացումը, որը քրեականացնում է բռնության կոչերը, բռնությունն արդարացնելն ու քարոզելը։ Հիշեցնում է Արցախի նախկին ՄԻՊ, Հայաստանի արդրադատության նախկին փոխնախարար, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
Ներկա քաղաքական իշխանությունների բոլոր ընդդիմախոսներին ուղղված կոչում նա գրում է.
«Մայիսի 8-ին խորհրդարանում քայլականները հստակ ներկայացրեցին իրենց վերաբերմունքը բռնությանը՝ արդարացնելով ընդդիմադիր խմբակցության ղեկավարի ծեծը։ Ուստի հեռու եմ պատրանքից, որ հոդված 226.2-ը կիրառվելու է առանց խտրականության, առանց «լայն մեկնաբանման», և այն չի դառնալու մահակ ընդդիմախոսների դեմ։
Այնուհանդերձ, որպես իրավապաշտպան՝ պարտքս եմ համարում ներկա քաղաքական իշխանության բոլոր ընդդիմախոսներին մատչելի ձևով տեղեկացնել նոր կարգավորումների մասին.
Հոդված 226.2. Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը
1. Անձի կամ անձանց խմբի նկատմամբ
սեռով, ռասայով, մաշկի գույնով, էթնիկական կամ սոցիալական ծագումով, գենետիկական հատկանիշներով, լեզվով, կրոնով, աշխարհայացքով, քաղաքական կամ այլ հայացքներով, ազգային փոքրամասնությանը պատկանելությամբ, գույքային վիճակով, ծնունդով, հաշմանդամությամբ, տարիքով կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներով պայմանավորված
— բռնություն գործադրելու հրապարակային կոչերը,
— նման բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ
— քարոզելը, (…)
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրհիսնապատիկի չափով, կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը ՄԵԿ ՏԱՐԻ ժամկետով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքները, որոնք կատարվել են՝
1) մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից.
2) պաշտոնեական դիրքն օգտագործելով՝
պատժվում են տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մեկից ԵՐԵՔ տարի ժամկետով կամ առանց դրա»։
Հարակից հրապարակումներ`
- Դատախազություն. Պատգամավորին բռնության սպառնալիքներ տված անձը դատախազի ցուցումով ձերբակալվել է
- «Ֆեյսբուքյան» ուղիղ եթերով բռնություն գործադրելու սպառնալիքներ տված անձը ձերբակալվել է
- ԱԺ-ն մերժեց փաստաբաններին զրպարտելն ու վիրավորելը քրեականացնելու առաջարկը
- Առաջարկ. Բռնություն գործադրելու հրապարակային կոչերն ու բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը քրեականացնել
- ՄԻՊ. Փաստաբանին ուղղված սպառնալիքը քրեորեն պատժելի է և անթույլատրելի
Լրահոս
Տեսանյութեր
Իրավապաշտպան. Ադրբեջանի համագործակցության կոչ-առաջարկն իրավական հիմնավորումներ չունի