Սաակաշվիլին առաջին նախագիծն է ներկայացրել նոր պաշտոնում
Բարեփոխումների գործադիր կոմիտեի ղեկավար Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ ինքը կառաջարկի նոր օրինագիծ՝ Ուկրաինայում պետություն-մասնավոր գործընկերության զարգացման վերաբերյալ: Սաակաշվիլին այդ մասին հայտարարել է «1 + 1» հեռուստաալիքի «Իշխանության իրավունք» հաղորդման եթերում, հաղորդում է «Ուկրինֆորմ»-ը։
«Ես ուզում եմ Ազգային բարեփոխումների խորհրդին առաջարկել նոր օրենք պետություն-մասնավոր գործընկերության մասին, որտեղ հիմնական գործառույթները պետք է վերագրվեն մասնավոր սուբյեկտներին, շատ ձեռնարկատիրական և տաղանդավոր ուկրաինացիներին»,- ասել է Սահակաշվիլին:
Նա շեշտել է, որ Ուկրաինայում անհրաժեշտ է զարգացնել պետություն-մասնավոր համագործակցությունը. «Մենք պետք է մեծացնենք այդ գործընկերությունը փոքր և միջին բիզնեսի հետ և ասենք, որ պետությունը կարող է կատարել միայն որոշակի գործառույթներ, իսկ մյուս գործառույթները կարող են իրականացվել մարդկանց հետ, ովքեր ստեղծում են այս երկրի բարօրությունը և աշխատատեղեր»: