Ստեփան Դանիելյան. ՍԴ հանրաքվեից հրաժարումը կնշանակի, որ կառավարությունը խուսափում է վստահության հանրաքվեից
Քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱԺ-ի խորացող ճգնաժամը կարող է հաղթահարվել ՍԴ հանրաքվեի միջոցով։
ԱԺ-ի ճգնաժամի ինստիտուցիոնալ պատճառները.
-ԱԺ կազմը չի արտահայտում Հայաստանի իրական քաղաքական դասավորվածությունը, ինչը մշտական ցնցումների պատճառ է, իսկ քաղաքական պրոցները խորհրդարանում չեն ընթանալու,
- ԱԺ կազմը հիմնականում բաղկացած է պատահական մարդկանցից, որոնց ցուցակը կամայական կերպով մեկ անձ է կազմել, ինչն արդեն մասնագիտական առումով անգործունակ է սարքում խորհրդարանը։
Այս երկու պատճառներն անհաղթահարելի են։ ՍԴ հանրաքվեն, ուզեն, թե չուզեն, իրականում նշանակում է գործող կառավարության վստահության հարցում։
ՍԴ հանրաքվեից հրաժարումը կնշանակի, որ կառավարությունը խուսափում է վստահության հանրաքվեից, ինչն արդեն, ԱԺ ճգնաժամից բաց, նաև վստահության ճգնաժամ կստեղծի, շատ վատ հետևանքներով»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան