Հասարակություն 17:05 15/05/2020 Հայաստան

Մանկապարտեզները՝ մայիսի 18-ից

Մայիսի 18-ից ուժի մեջ մտնող արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում մի շարք փոփոխություններ են կատարվել պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ։  Մայիսի 18-ից թույլատրվելու է նախադպրոցական կրթությունը, այսինքն՝ մանկապարտեզները կկարողանան գործել։

Պարետի որոշման մեջ նշված են անվանգության կանոնները նախադպրոցական կրթության ոլորտի կազմակերպություններում կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով։ 

Առողջ և անվտանգ պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է հաստատության տնօրենը: Նախադպրոցական կրթական հաստատությունների գործունեության կազմակերպման ժամանակ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում պետք է գործեն ստորև ներկայացված կանոնները:

1. Ընդհանուր կանոններ
1) Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝
ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,
գ. քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած), դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:
2) Բացառվում է երեխային ուղեկցող անձի մուտքը նախադպրոցական կրթական հաստատություն:
3) Բացառվում են նախադպրոցական կրթական հաստատության շենքին հարակից տարածքներում մարդկանց կուտակումները: Հաստատություն հաճախող սաների ընդունումը և ճանապարհումն իրականացվում է հերթայնության կառավարմամբ (օրինակ՝ կարող են սահմանվել երեխաների՝ նախակրթարան գալու և գնալու ժամային միջակայքեր)՝ պահպանելով մարդկանց միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն:
4) Անհրաժեշտ է նախակրթական հաստատությունում երեխաների խնամքի և կրթության  գործընթացը կազմակերպել բեռնաթափված խմբերով՝ դրանք դարձնելով 10-12 հոգանոց և ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև 1.5-2 մետր սոցիալական հեռավորություն։
5) Անհրաժեշտ է ժամանակավորապես սահմանափակել նախադպրոցական կրթական հաստատություն հաճախելիությունը՝ առաջնահերթություն տալով այն երեխաներին, որոնց տնային խնամքը գործնականում հնարավոր չէ ապահովել ծնողների կամ խնամակալների աշխատանքը հեռավար ձևով կազմակերպելու անհնարինությամբ և/կամ այլ օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված: Անհրաժեշտ է նախապես ցուցակագրել այն երեխաներին, որոնց ծնողները կամ խնամակալները երեխաներին նախակրթական հաստատություն ուղարկելու մտադրություն են հայտնել:
6) Եթե երեխայի ծնողների (խնամակալների) շրջանում նախկինում հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), կամ նրանք շփում են ունեցել նշված հիվանդությամբ հաստատված դեպքերի հետ և գտնվել են մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման մեջ, ապա առաջին անգամ ներկայանալիս այդ երեխաների ծնողների (խնամակալների) կողմից ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք (տեղեկանքի վաղեմությունը չպետք է գերազանցի 7 օրը):
7) Պետք է ժամանակավորապես ձեռնպահ մնալ նախադպրոցական կրթական հաստատությունում լրացուցիչ ընդունելություն կազմակերպելուց:
8) Բացառվում է մարդկային կուտակում ենթադրող միջոցառումների, այդ թվում՝ անցանց հավաքների ու ժողովների անցկացումը:

2. Տարածքի ախտահանումը

1) Նախադպրոցական կրթական հաստատությունները վերաբացելուց 1 օր առաջ և յուրաքանչյուր աշխատանքային օրվա ավարտից հետո իրականացվում են ընդհանուր մաքրման և ախտահանման աշխատանքներ հաստատության ամբողջ տարածքում, ներառյալ, այդպիսին լինելու դեպքում, բակային տարածքի խաղահրապարակը և գույքը՝ կիրառելով 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր: Ննջասենյակներում կամ քնելու համար առանձնացված տարածքներում ախտահանումն իրականացվում է քնելուց առաջ, խաղասենյակներում կամ խմբասենյակներում՝ քնի ժամի ընթացքում։ Ճաշելուց հետո տարածքը ախտահանվում է, այդ թվում՝ սեղանները, բռնակները, ծորակները և այն ամենն, ինչին երեխաները կարող են ձեռք տալ։

2) Նախադպրոցական կրթական հաստատություններում իրականացվում է տարածքների (խմբասենյակ, ճաշասենյակ, ննջասենյակ, սանհանգույց և այլն) օդափոխում 2 ժամը մեկ:

3) Մուտքի մոտ ապահովվում է 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով տարաների առկայություն՝ յուրաքանչյուր մտնող անձի ձեռքերի պարտադիր ախտահանման համար:

4) Հաստատության մուտքի մոտ, սանհանգույցներում և հաստատության տարածքում տեղադրվում են փակվող աղբամաններ՝ օգտագործված դիմակները և անհատական պաշտպանության այլ պարագաները նետելու համար:

5) Ժամանակավորապես առօրյա գործածությունից դուրս են բերվում այն խաղալիքները և այնպիսի իրերը, որոնց ամենօրյա ախտահանում հնարավոր չէ իրականացնել։ Խաղալիքները հավաքվում են առանձին տարաներում, և նախքան հետագա օգտագործումը դրանք պարտադիր ախտահանվում են:

3. Աշխատողների համար կանոններ
1) Իրականացվում է աշխատողների ջերմաչափում հեռավար կամ անհատական օգտագործման ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ աշխատանքի ներկայանալիս` նախքան կրթական հաստատություն մուտք գործելը: Ջերմություն ունենալու դեպքում աշխատողներին չի թույլատրվում մուտք գործել հաստատություն՝ այդ մասին անհապաղ տեղեկացնելով ՀՀ առողջապահության նախարարության թեժ գիծ` զանգահարելով 8003 համարով:
2) Նախակրթարանի ողջ անձնակազմն աշխատանքային և ընդմիջման ժամերին ապահովվում է անհատական պաշտպանության միջոցներով (ձեռնոցներ և դիմակներ)՝ դրանք 3-4 ժամը մեկ փոխելու հնարավորությամբ:

4. Երեխաների խնամքը
1) Իրականացվում է երեխաների ջերմաչափում և զննում հեռավար կամ անհատական օգտագործման (ծնողի կողմից բերված) ջերմաչափով օրական առնվազն 2 անգամ, որոնցից մեկը՝ նախքան կրթական հաստատություն մուտք գործելը: Ջերմող երեխաներին չի թույլատրվում մուտք գործել հաստատություն, և այդ մասին անմիջապես տեղեկացվում է ՀՀ առողջապահության նախարարության թեժ գծին՝ զանգահարելով 8003 համարով:
2) Ժամանակավորապես չեղարկվում կամ հետաձգվում են նախադպրոցական կրթության ծրագրերի շրջանակներում նախատեսված խմբային միջոցառումները (օրինակ՝ հանդեսներ, տոնական միջոցառումներ, ծննդյան տարեդարձներ և այլն):
3) Երեխաներն ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններով՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով: Սանհանգույց երեխաները հաճախում են մեկական: Ապահովվում է ձեռքերի հաճախակի լվացում:
4) Խմբերի վարման շարունակական գործընթացն իրականացվում է նույն խմբասենյակում կամ դասասենյակում: Միաժամանակ, ապահովվում է, որպեսզի յուրաքանչյուր երեխա շարունակաբար քնի նույն անկողնում։ Անկողնային սպիտակեղենը ամեն օր պարտադիր լվացվում և փոխվում է։
5) Խաղերի և պարապունքների ժամանակ պետք է նվազագույնի հասցնել երեխաների միջև սերտ շփումները։
6) Ավագ խմբերում իրականացվում են բացատրական դասընթացներ` կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

5. Սննդի կազմակերպումը
1) Հնարավորության դեպքում երեխաները բերում են սնունդը տնից՝ առանձնացված տարաների մեջ։
2) Նպատակահարմար է մեկանգամյա օգտագործման սպասքի կիրառումը։ Բազմակի օգտագործման սպասքի կիրառումը հնարավոր է բացառապես պարտադիր ախտահանման պայմանով:
3) Միաժամանակ օգտագործվող սպասքի և պարագաների քանակը պետք է բավարարի երեխաների սննդի կազմակերպման ողջ պահանջարկը: Չի թույլատրվում օգտագործել ճաքերով, վնասված եզրերով, դեֆորմացված, վնասված էմալով սպասք: 4) Ժամանակակից սպասք լվացող մեքենաների առկայության պարագայում սպասքի մեքենայացված լվացումն իրականացվում է դրանց շահագործման հրահանգին համապատասխան՝ կիրառելով սպասքի և սեղանի պարագաների ախտահանում ապահովող մշակման ռեժիմներ 65°C–ից ոչ ցածր ջերմաստիճանում 90 րոպե տևողությամբ:
5) Սպասքի՝ ձեռքով լվացման համար նախատեսվում են առանձին ավազաններ: Սպասքի լվացումը ձեռքով իրականացվում է հետևյալ կարգով. 
-սննդի մնացորդների մեխանիկական հեռացում,
- լվացում՝ ավազանի բաժիններից մեկի ջրի մեջ լվացող միջոցների ավելացմամբ,
- լվացում ավազանի երկրորդ բաժնում 40 °C–ից ոչ ցածր ջերմաստիճանի ջրում և երկու անգամ քիչ քանակությամբ լվացող միջոցների ավելացմամբ, քան ավազանի առաջին բաժնում, 
-սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցում ավազանի երրորդ բաժնի մեջ 65°C–ից ոչ ցածր ջերմաստիճանի տաք հոսող ջրով լվացում, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ, 
-ամբողջ ճաշի սպասքի և պարագաների մշակում ախտահանիչ միջոցներով՝ դրանց կիրառման հրահանգին համապատասխան,
- սպասքի պարզաջրում բռնակներով մետաղյա ցանցի մեջ ավազանի երրորդ բաժնում հոսող ջրով, ցնցուղի ծայրադիրով ճկուն ռետինե խողովակի օգնությամբ, 
-սպասքի չորացում ցանցե դարակների, դարակաշարերի վրա:

6) Մեկանգամյա սպասքի կիրառման ժամանակ իրականացվում է օգտագործված սպասքի հավաքում մեկանգամյա, սերտ փակվող պլաստիկից փաթեթների մեջ, որոնք տեղափոխվում են աղբավայր:
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:50
Սխալվել եք և, ինչպես միշտ, ամոթալի վիճակում եք հայտնվելու. Մարուքյանը՝ ընդդիմությանը
«ԱԺ ընդդիմությունը հիմա էլ գնացել է ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի խափանման միջոցը քննող դատարանի մոտ և քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
22:28
Տարբերակված մոտեցումն ակնհայտ է և բաղկացած է երկու բառից՝ Ջալալ Հարությունյան. Իրավապաշտպան
«Քաղաքական հետապնդումների «սեզոնը» բացվեց Տիրան Խաչատրյանի ձերբակալմամբ»,-գրում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝...
Աղբյուր` Panorama.am
21:03
Կրակոցներ Սեբաստիա-Լենինգրադյան փողոցների խաչմերուկում
Հունվարի 2-ին կրակոցներ են հնչել Երևանում։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության...
Աղբյուր` Panorama.am
20:51
Փաշինյանը խելագարի պես վազում է «գրանդիոզ» նոր ծրագրերի հետևից. Սուրենյանց
«Ինչպե՞ս պայքարել Փաշինյանի դեմ»,-հարց է հնչեցնում քաղաքագետ Սուրեն Սուրենյացն ու մանրամասնում. «Նիկոլ Փաշինյանն իր...
Աղբյուր` Panorama.am
20:36
Հայաստանը Ռուսաստանի խոշորագույն առևտրային գործընկերների տասնյակում է
Հայաստանը Ռուսաստանի առևտրային խոշոր գործընկերների թոփ տասնյակում է։ Այս մասին գրում է РБК-ն՝ վկայակոչեով Ռուսաստանի դաշնային մաքսային...
Աղբյուր` Panorama.am
19:51
Տիրան Խաչատրյանին կալանավորելու միջնորդություն ընդհանրապես չպետք է ներկայացվեր. Փաստաբան
Քրեական վարույթը վերաբերում է 44-օրյա պատերազմի ժամանակ Տիրան Խաչատրյանի գործունեությանը։ Դատարանի բակում րագրողների հետ զրույցում հայտարարեց...
Աղբյուր` Panorama.am
19:27
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խումբը հանդես է եկել շտապ հայտարարությամբ
Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի անդամներ Միքայել Համբարձումյանը, Աշոտ Սիմոնյանը հանդես են եկել շտապ հայտարարությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
19:12
Գորիս ԲԿ-ում լույս աշխարհ են եկել այս տարվա առաջին բալիկները
Գորիսի ԲԿ֊ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմուքում լույս աշխարհ է եկել այս տարվա առաջին բալիկը` Մայքլը։ Զախարյանների ընտանիքի  5֊րդ...
Աղբյուր` Panorama.am
19:06
Արման Ծառուկյանը Մախաչովի հետ ռևանշ մենամարտից առաջ արտասովոր խոստում է տվել
Թեթև քաշային կարգում UFC-ի չեմպիոնի կոչման հավակնորդ Արման Ծառուկյանը Թամբի Մասաևի և Ադամ Զուբայրաևի հետ հարցազրույցում պատմել է իր ծրագրերի...
Աղբյուր` Panorama.am
18:52
Գերեզմաններ պետք է գնալ հունվարի 7-ին
Հունվարի 6-ին Հայոց Եկեղեցին նշում է Ս. Ծննդյան և Աստվածհայտնության տոնը: Շատերն անգիտությամբ երբեմն այն անվանում են «Փոքր Զատիկ»:...
Աղբյուր` Panorama.am
18:38
Քարսիթի պատճառով Սոչիում ընտանիքը հարձակվել է տաքսիստի վրա
Սոչիում երիտասարդ զույգը հարձակվել է տաքսիստի վրա, երբ վերջինը հրաժարվել է երեխային տեղափոխել առանց քարսիթի։ Տաքսու վարորդը երիտասարդ ծնողներին...
Աղբյուր` Panorama.am
18:15
Նորմալ իշխանություն լիներ, պատերազմը բացառված էր. Վարդան Օսկանյան
«Եթե նորմալ, դիվանագիտությունից հասկացող իշխանությաւն լիներ, պատերազմը բացառված էր»,-24news-ին տված հարցազրույցում նման համոզմունք է...
Աղբյուր` Panorama.am
18:01
Հրդեհ Վանաձոր քաղաքում
Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն hունվարի 4-ին, ժամը 13:42-ին  ահազանգ է ստացվել, որ Վանաձոր...
Աղբյուր` Panorama.am
17:47
Սերտըդ թող ուրախ ինի․ Ամանորը մինչև 2020թ․-ը ու դրանից հետո
«Ամանորը ընտանիքին է» սկզբունքով են արցախցիները նշում Ամանորը։Արցախցի  Սրբուհի Վանյանի համար Ամանորի տոնը բաժանվել է մինչ 2020...
Աղբյուր` Panorama.am
17:39
Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի կալանքի նիստը տեղի կունենա 19:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Ավան (Մասիվի...
Աղբյուր` Panorama.am
17:20
2,5 մլրդ դրամի վճարման ժամանակաշրջանում ֆուտբոլի ֆեդերացիայի հովանավորն է դարձել ID բանկը. Պեդրո Զարուկյան
Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարուկյանը գրում է. «2022 թվականի դեկտեմբերին կառավարությունը ֆուտբոլի ֆեդերացիային 2,5 մլրդ դրամ է տվել՝...
Աղբյուր` Panorama.am
17:00
Բաքվում ավտոբուսի վթարի հետևանքով մեկ մարդ է մահացել
Այսօր առավոտյան Բաքվի Գարադաղի շրջանում Baku Bus մարդատար ավտոբուսը մխրճվել է կայանված Volvo մակնիշի ավտոմեքենայի մեջ։ Ինչպես հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
16:54
Չինաստանի շուկաներից մեկում 8 մարդ ողջ-ողջ այրվել է
Չինաստանի հյուսիսում Չժանցզյակու քաղաքի բանջարեղենի շուկայում բռնկված հրդեհի հետևանքով ութ մարդ ողջ-ողջ այրվել է։  «Շաբաթ օրը...
Աղբյուր` Panorama.am
16:35
Ինչպես է մեքենան կոտրում պարիսպն ու հայտնվում Մոսկվա գետի մեջ
Մոսկվայում փողոցի տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է մարդատար մեքենա հարվածում առափնյա պարիսպներին, կոտրում դրանք ու հայտնվում Մոսկվա գետի մեջ։...
Աղբյուր` Panorama.am
16:18
Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական քաղաքական հաշվեհարդարի դրսևորումն է. Հայաքվե
«ՀՀ ազգային հերոս, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի ձերբակալումը և կալանավորման ներկայացնելը Հայաստանի գործող վարչախմբի կողմից հերթական...
Աղբյուր` Panorama.am
16:02
Մոլդովան կարող է արգելել FlyOne Armenia-ի գործունեությունը
Մոլդովայի ենթակառուցվածքների և տարածաշրջանային զարգացման նախարարությունը մինչև հունվարի 9-ը հանրային քննարկման է դրել մի նախագիծ, որն առաջարկում...
Աղբյուր` Panorama.am
15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}