Վերլուծաբաններն անվանել են` ով է լինելու աշխարհում առաջին տրիլիոնատերը
Փոքր բիզնեսի խորհրդատվական ծառայությունների վերլուծաբանները կարծում են, որ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը կլինի առաջին դոլարային տրիլիոնատերն աշխարհում: Այս մասին, ինչպես գրում է Gazeta-ն, հայտնել է « Comparisun»-ը:
Ըստ մասնագետների, դա տեղի կունենա մինչև 2026 թվականը:
Ըստ Bloomberg-ի, Բեզոսի հարստությունը ներկայումս կազմում է 144 միլիարդ դոլար, իսկ գործարարի համար մոտ ապագայում եկամտի կտրուկ աճը կարող է ապահովել առցանց գնումների պահանջարկի մեծացումը՝ կորոնավիրուսային համաճարակի պայմաններում։
Նշվում է, որ Amazon-ի բաժնետոմսերի արժեքն այժմ զգալիորեն աճել է: Ընթացիկ տարվա ընթացքում Բեզոսն ավելացրել է իր կարողությունը 29,4 միլիարդ դոլարով:
Աշխարհի երկրորդ տրիլիոնատերն աշխարհում կարող է լինել չինացի դիվելոփերՍյույ Ցզյաինյան: Վերլուծաբանների կարծիքով, դա տեղի կունենա 2027 թ.-ին։ Կանխատեսվում է, որ երրորդ տեղը կզբաղեցնի Alibaba Group-ի հիմնադիր Ջեք Ման, որի կարողությունը 2030 թվականին կարող է հասնել տրիլիոն դոլարի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում