Beeline ստարտափ ինկուբատորում ավարտվեց 7-րդ շրջափուլը
Beeline ստարտափ ինկուբատորը, որն իրականացվում է Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի (BANA) հետ համագործակցությամբ, ընդունում է հայտեր ստարտափներից՝ 7-րդ շրջափուլին մասնակցելու համար, որը բացառիկ հնարավորություն է ընձեռում հայկական ստարտափներին աշխատելու լավագույն և ճանաչված մենթորների հետ՝ զարգանալու և շուկայում իրենց տեղը զբաղեցնելու համար։
Դիմումներ ընդունման վերջնաժամկետն է 2020թ.-ի հունիսի 1-ը։ Ստարտափները կարող են դիմումները ներկայացնել հետևյալ հղումով:
Ընտրված 4-5 լավագույն ստարտափների համար հասանելի կլինի BANA-ի ներդրողների ցանցը, ինչպես նաև նրանք հնարավորություն կունենան անհատական և բաց հանդիպումներ ունենալու Beeline ստարտափ ինկուբատորի խոսնակների և մենթորների հետ, որոնց ցանկում են Հայաստանի և միջազգային ներդրողներ և գործարարներ` SmartClick-ի համահիմնադիր Ռեմ Դարբինյանը, The Crowdfunding Formula-ի համահիմնադիր Գևորգ Պողոսյանը, FlySpaces-ի հիմնադիր և տնօրեն Մարիո Բերտան, PicsArt-ի տեխնիկական գծով գործադիր տնօրեն Արտավազդ Երիցյանը, Workfront-ի տնօրեն Ալեքս Շութմանը, Orion Worldwide Innovations-ի համահիմնադիր և տնօրեն Էմմա Առաքելյանը, EarlyOne-ի հիմնադիր Գևորգ Սաֆարյանը, ձեռներեց և ICF թրեյներ Բասսամ Նադերը և շատ այլ մասնագետներ։
Ընկերությունից նշում են, որ ոլորտի առաջատար մասնագետների կողմից անցկացվող խորհրդատվությունները կօգնեն ստարտափներին զարգանալու և միջազգային շուկա դուրս գալու գործում։ Շրջափուլի տևողությունն է 14 շաբաթ։ Շրջափուլը հաջողությամբ ավարտած ստարտափները կմասնակցեն Դեմո օրվան, որտեղ հրավիրված կլինեն ներդրողներ, ոլորտի առաջատար մասնագետներ և մեդիա ներկայացուցիչներ։
Նախորդ 6 շրջափուլերի ընթացքում Beeline ստարտափ ինկուբատորը աշխատել է 33 ռեզիդենտ ստարտափների հետ: 2019 թ-ի ընթացքում 15 ռեզիդենտ ստարտափներից 4-ը ստացել են ներդրումներ։ Ինկուբատորի լավագույն ստարտափներից որոշները արդեն հասցրել են ճանաչում ձեռք բերել ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում։ Այս շրջանավարտներից են ForgeFiction-ը, LuckyCarrot-ը, EasyDmarc-ը, 4u.am-ը, Defekt-ը, Rendchain-ը, SendSMS-ը, Garoontech-ը, StackDev-ը, Eventor-ը, Gebecert-ը, Mealo-ն և շատ այլ ստարտափներ։
Beeline ստարտափ ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական և միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, և կազմակերպում տարաբնույթ դասընթացներ և վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման և այլ թեմաներով։
Հարակից հրապարակումներ`
- Beeline-ը գործարկել է նոր 4G+ բջջային ցանց
- Beeline-ն իր կորպորատիվ հաճախորներին կտրամադրի նոթբուքեր և կապի փաթեթներ հեռավար աշխատանքը կազմակերպելու համար
- Beeline-ը հրավիրում է Հայաստանի լավագույն ուսանողներին վճարվող ինթերնշիփ անցնելու
- Beeline-ում սմարթֆոնների վաճառքի ակցիաները շարունակվում են
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին