Ուկրաինայի նախագահի կայքում միջնորդագիր՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ուկրաինայի նախագահի կայքում ներկայացվել է միջնորդագիր, որով կոչ է արվում ճանաչել Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց ցեղասպանությունը և ապրիլի 24-ը սահմանել զոհերի հիշատակի օր։ Միջնորդագրի հեղինակն է «Մոնս Պիուս» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Պետրոսյանը։
«Հարգելի Վլադիմիր Ալեքսանդրովիչ, դիմում եմ Ձեզ ողջ հայ ժողովրդիn ճշմարտության և պատմական արդարության հարյուրամյա պայքարում աջակցելու խնդրանքով։ Ժողովուրդների հետապնդումը, ճնշումը և կոտորածը՝ ռասայական, կրոնական կամ այլ հիմքերով, մարդկության դեմ ուղղված հանցագործություն է, որը չունի վաղեմության ժամկետ։ Նման գործողությունները պետք է համարժեք գնահատվեն ողջ քաղաքակիրթ աշխարհի կողմից, որպեսզի հետագայում կանխվեն նմանատիպ ողբերգությունները:
Այս հարցը շատ ավելին է, քան բոլոր քաղաքական շահերը. խոսքը գնում է այն արժեքների մասին, որոնցով դաստիարակվելու են հաջորդ սերունդները, որոնցից կախված կլինի անվտանգությունը, բարեկեցությունը և միլիարդավոր մարդկանց համար ազատ զգալու ունակությունը: Համոզված եմ, որ նման կողմնորոշումները մոտ են ողջ ուկրաինացի ժողովրդին և անձամբ Ձեզ:
Ահա թե ինչու ես հորդորում եմ Ձեզ՝ ցուցաբերել անհրաժեշտ ողջ աջակցությունը՝ պետական մակարդակով 1915-1922 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային բնաջնջումը ճանաչելու որպես հայ ժողովրդի դեմ իրականացված գործողություն և ապրիլի 24-ը սահմանել որպես այս ողբերգական իրադարձությունների զոհերի հիշատակի օր»,-այս մասին ասվում է խնդրագիր-միջնորդագրում։
Այս միջնորդագրին կարող եք միանալ հղմամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ուկրաինայի Ռադայի պատգամավոր․ Հայոց ցեղասպանության միջոցառումներին չմասնակցելու հրահանգն ապակառուցողական է
- Ռադայի պատգամավորը քննադատել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նամակի կապակցությամբ
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան