«Հրապարակ». Կորոնավիրուսի ցունամի՞ է ակնկալում կառավարությունը՝ փակ տարածքներում դիմակներով շրջելու պարտադրանք մտցնելով
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ կառավարությունը 1 ամսով երկարացրեց արտակարգ դրությունը, չնայած գրեթե բոլոր սահմանափակումները վերացվեցին, իսկ մայիսի 18-ից տրանսպորտը կաշխատի։ Բայց պարետատան որոշումը տարակուսանքի տեղիք է տվել։ Եվ ամենից շատ՝ փակ և բաց տարածքներում դիմակ կրելու պարտադրանքը։
Կորոնավիրուսի ցունամի՞ է ակնկալում կառավարությունը՝ փակ տարածքներում դիմակներով շրջելու պարտադրանք մտցնելով։ Մանավանդ՝ առջևում շոգ ամառ է, և դիմակով շրջելը կարող է ՀՀ քաղաքացիներին ավելի շուտ շնչահեղձ անել, քան կորոնավիրուսից առաջացած թոքաբորբը։ Մարդիկ արդեն հումոր էին անում, թե լիարժեք գործող սրճարան-ռեստորաններում դիմակներով ինչպես կարելի է սնվել»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան