15.05.2020. Կորոնավիրուսի 184 նոր դեպք և 94 առողջացած, երեք մահ
Մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 4044 դեպք, որոնցից 1666-ն` առողջացած, 52-ը` մահվան ելքով:
ԱՆ հրապարակած տվյալների համաձայն, կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2304 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 37476 թեստավորում:
Այսպիսով` մեկ օրվա ընացքում կա կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 184 նոր դեպք և 94 առողջացած։
Մահվան դեպքերի վերաբերյալ ԱՆ-ից հայտնում են, որ պացիենտները եղել են 68 (կին), 81 (տղամարդ), 82 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող խրոնիկական հիվանդություններ:
Նախորդ օրը արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 22 է։
Հարակից հրապարակումներ`
- 14.05.2020. 142 նոր վարակակիր, 72 առողջացած, մահվան մեկ դեպք
- Բաբկեն Պիպոյան. Հավատացեք, որ 180-ը որպես ռեկորդային թիվ երկար չի մնա
- 13.05.2020. 180 նոր վարակակիր, 70 առողջացած և մեկ մահվան դեպք
- 12.05.2020. 146 նոր վարակակիր, 71 առողջացած, մահվան մեկ դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան