Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 225 դեպք
Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 նոր դեպք, ապաքինվել է 14 քաղաքացի: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մարզպետ Գնել Սանոսյանը։
«Մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 225 հաստատված դեպք, առողջացել է 78 քաղաքացի, արձանագրված մահերի թիվը 3 է:
Հաստատված դեպքեր ունենք մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սևան, Դդմաշեն, Գեղամավան, Զովաբեր, Մարտունի (քաղաք), Խաչաղբյուր, Արեգունի, Լճաշեն և Ծակքար համայնքներում»,- ներկայացրել է Գ. Սանոսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Մարտունիում «հարձակվել են» կորոնավիրուսով վարակված քաղաքացու տան վրա
- Գեղարքունիքում հաստատվել է COVID-19-ի 10 նոր դեպք. մարզպետ
- Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 15 նոր դեպք
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին