Ղրղզստանը Ռուսաստանին խնդրում է իջեցնել մատակարարվող բնական գազի գինը
Ղրղզստանի իշխանությունները նամակ են հղել ՝ ուղղված Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին։ Այս մասին գրում է Tass-ը։
Ղրղզստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին՝ երկրին մատակարարվող բնական գազի գների իջեցման խնդրանքով: Այս մասին ուրբաթ օրը Բիշքեկում կայացած ասուլիսում հայտարարել է Ղրղզստանի էներգետիկայի, արդյունաբերության և ընդերքի օգտագործման պետական կոմիտեի նախագահ Էմիլ Օսմոնբետովը:
«Պետական կոմիտեն նամակ է ուղարկել 2020 թվականի ապրիլի 23-ին՝ ուղղված Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակին», - ասել է Օսմոնբետովը:
Ըստ նրա, Ղրղզստանում ստեղծված ծանր տնտեսական իրավիճակը` կորոնավիրուսային վարակի պանդեմիայի պատճառով և մի շարք այլ գործոններով, կարող է բնակչությանը ստիպել հրաժարվել բնական գազից օգտվելուց, քանի որ ղրղզական սոմի փոխարժեքի նվազման պատճառով գազի գինը ինքնաբերաբար կաճի:
«Մենք ռուսաստանյան կողմին խնդրում ենք դիտարկել դրա վաճառքի գինը իջեցնելու հնարավորությունը 1000 խորանարդ մետրի դիմաց 150 դոլարից ցածր», - ասել է Օսմոնբտովը:
Ներկայումս երկիրը 1000 խորանարդ մետր գազը գնում է 170 դոլարով։