Լևոն Քոչարյան. «Ավելի քան պարզ է, որ դատավորի աթոռին բազմածը կատարում է փոքրոգի, վախվորած մարդուկի հրահանգը»
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ծանոթ և անծանոթ գիտակից մարդկանց
Հասկանում եմ, որ վերջին դատական նիստից ընդհանուր առմամբ ձևավորվել էր դրական սպասելիք. շատերն էին մտածում, որ ստորությունը և անմարդկային այս վերաբերմունքը պետք է ունենա սահման, սակայն ոչ ես, ոչ հայրս այլ սպասում չունեինք: Չէ որ ակնհայտ է, որ այստեղ իրավական որևէ գործընթաց չկա: Մեզ, և համոզված եմ շատ գիտակից մարդկանց համար, ավելի քան պարզ է, որ դատավորի աթոռին բազմածը կատարում է փոքրոգի, վախվորած մարդուկի հրահանգը՝ անցնելով բոլոր բարոյական սահմանները:
Սա ընդամենը մեկ մարդու ազատության պայքար չէ: Սա պայքար է ստի ու կեղծավորության այն ահռելի քանակի դեմ, որի միջոցով մոլորեցրել և շարունակում են մոլորեցնել մեր բազմաթիվ հայրենակիցների:
Սա պայքար է մեր ազգային արժեքների համար, մեր փառահեղ հաղթանակները պահպանելու և նորերը կերտելու համար, որտեղ հերոս են դառնում ոչ թե ճարտար խոսելու ու արհեստավարժ ստելու համար, այլ սեփական և հարազատների կյանքը վտանգելու գնով հաղթանակ բերելու համար: Ի վերջո, սա պայքար է Հայաստանում այլ որակի կառավարման համակարգ ունենալու համար և այս նպատակների շուրջ համախմբվող մարդկանց քանակն օրեցօր ավելանում է:
Հորս և մեր ամբողջ ընտանիքի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել այն հարյուրավոր նամակների և ջերմ խոսքերի համար, որ ստանում ենք ձեզնից գրեթե ամեն օր: Հավատացեք, դրանք էլ ավելի են ուժ տալիս և պարտավորեցնում շարունակել պայքարը»։
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Աթանեսյան. Անհապաղ ազատեք Ռոբերտ Քոչարյանին
- Արամ Օրբելյան. Արմեն Թավադյանի դեմ քրգործը ստեղծված է Ռոբերտ Քոչարյանին բանտում պահելու համար
- Ռոբերտ Քոչարյանի աջակիցներ. «Ամոթ, ամոթ»
- Ռոբերտ Քոչարյանը ազատ չարձակվեց
- Արամ Օրբելյան. Ես ունեմ շատ հստակ ակնկալիք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացվելու է
- Լևոն Քոչարյան. Անհնարինը դառնում հնարավոր, երբ նպատակն արդար է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին