Վիկտոր Սողոմոնյան. Մայիսի 13-ին տեղի ունեցավ իրավաբանական ինքնասպանություն
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրված կալանքը չփոխելու դատարանի՝ մայիսի 13-ի որոշումը Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի համար սպասելի էր։
«Այս գործի երեք կոնտեքստներից մեկն է, արհամարհելով բոլոր օրենքները, մարդկային տրամաբանությունը, բարոյականությունը, ազգային արժեքները, պահել երկրորդ նախագահին անազատության մեջ։ Մենք ի դեմս դատավոր Աննա Դանիբեկյանի որոշման, ուղղակի կնիք դրեցինք այն փաստի վրա, գործը քննվում է հենց այս կոնտեքստում։ Սա է այդ գործի էությունը»,- «Արմնյուզ» հեռուստաընկերության Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասաց Վիկտոր Սողոմոնյանը։
Ըստ նրա, դատական այս ամբողջ գործի մյուս երկու կոնտեքստերն են՝ իբր կա սահմանադրական կարգի տապալում, ավելին՝ մարտի 1-ի զոհերի փաստը, որի մեղավորը երկրորդ նախագահն է։ Երկրորդը՝ կա այնուամենայնիվ ինչ-որ հանցանք և օրենքներով, օրինալ Սիլվա Համբարձումյանի հետ կապված գործը, հնարավոր է Ռոբերտ Քոչարյանին պահել կալանքի տակ։ Նա նշեց, որ այս երկու կոնտեքստներն էլ կոտրվել են։
Վիկտոր Սողոմոնյանը նշեց, որ Ռոբերտ Քոչարյանին կալանավորելուց ի վեր չի մնացել մի պետական ու ոչ պետական կառույց, որոնց ներկայացուցիչները Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կոչով հանդես չգան, նրանք առաջարկում են ազատ թողնել Ռոբերտ Քոչարյանին, բայց շարունակել գործի քննությունը։ Այդ մարդկանց թվում են գործող ԱԺ ներկայացուցիչները, Արցախի նախկին նախագահները, Հայաստանի ու Արցախի նախկին վարչապետները, Վեհափառ Հայրապետը, արվեստագետներ և մշակույթի գործիչներ 60 հազար մարդու ստորագրություն կա։
«Պարզվում է, որ այս ամենը ոչ նշանակություն չունի, օրենքները ոչ մի նշանակություն չունեն։ Մարդն այս պահին հիվանդություն է տանում, որը բուժել չի լինում կալանքի պայմաններում։ Ես նորից եմ պնդում, որ այդ հիվանդություննհ արժանացել է կալանքի ժամանակ, կա հիվանդության պատմութուն, որը վկայում է այս մասին»,-ասաց Սողոմոնյանը՝ ընդգծելով, որ մայիսի 13-ի դատարանի որոշմամբ հատվել են բոլոր սահմանները։
Նրա խոսքով, դատարանի որոշումից պարզ դարձավ, որ իրավաբանաը չէր կարող նման որոշում կայացնել։
«Մայիսի 13-ին տեղի ունեցավ իրավաբանական ինքնասպանություն, նման որոշում կարող է կայացնել շատ փոքրոգի, ավտորիտար բաներով տոգորված, գուցե դրանց մասին երազող քաղաքական գործիչ։ Մենք պետք է հասկանանք, որ գործ ունենք ավտոկրատ պայմաններում գործող դատարանի հետ, որը այլ որոշումներ, քան քաղաքական չի կայացնում»,-ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Լևոն Քոչարյան. «Ավելի քան պարզ է, որ դատավորի աթոռին բազմածը կատարում է փոքրոգի, վախվորած մարդուկի հրահանգը»
- Տիգրան Աթանեսյան. Անհապաղ ազատեք Ռոբերտ Քոչարյանին
- Արամ Օրբելյան. Արմեն Թավադյանի դեմ քրգործը ստեղծված է Ռոբերտ Քոչարյանին բանտում պահելու համար
- Ռոբերտ Քոչարյանը ազատ չարձակվեց
- Արամ Օրբելյան. Ես ունեմ շատ հստակ ակնկալիք, որ Ռոբերտ Քոչարյանի կալանքը վերացվելու է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին