Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսային հիվանդություն է հաստատվել 10, 598 մարդու մոտ
Ռուսաստանի 85 շրջաններում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19- ի 10, 598 դեպք, մահացել է 113 մարդ, վերականգնվել է 4694-ը, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն։
Մոսկվայում գրանցվել է հիվանդության 4748 դեպք, Մոսկվայի մարզում `945, Սանկտ Պետերբուրգում` 541:
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 262, 843 դեպք, վերականգնվել է ավելի քան 58 հազար մարդ, մահացել է 2418 քաղաքացի:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում 4,2 միլիոն մարդ վարակվել է SARS-CoV-2 վիրուսով, ավելի քան 294 հազար մարդ մահացել է:
Հարակից հրապարակումներ`
- Գրետա Թունբերգը 100 հազար դոլար կհատկացնի՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
- Կորոնավիրուսի պատճառով համաշխարհային տնտեսությունը կարող է կորցնել 5,8-8,8 տրիլիոն դոլար
- Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 9974 դեպք
- Մոսկվայում կորոնավիրուսի 12,799 նոր դեպք է հաստատվել
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները