Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը
Մայիսի 14-ին պարետատան կազմակերպած երրորդ հատուկ չվերթով Չինաստանից Հայաստան է տեղափոխվել բժշկական պարագաների և սարքավորումների հերթական խմբաքանակը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն: Մասնավորապես խմբաքանակում ներառված են ՝
- Բժշկական պաշտպանիչ դիմակներ, արտահագուստ, ձեռնոցներ և ակնոցներ
- Դեղամիջոցներ և լաբորատոր հումք կորոնավիրուսի աշխտորոշման թեստեր պատրաստելու համար
- Ախտահանման սարքեր ու միջոցներ
- Մոնիտորներ, մաքուր օդի մատակարարման սարքեր
- Արհեստական շնչառության և թթվածնի սարքեր:
Խմբաքանակի մեծ մասը ձեռք է բերվել Հայաստանի Հանրապետության պետական միջոցների հաշվին:
Հայաստան են փոխադրվել նաև ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի միջոցով ԵՄ և այլ միջազգային դոնորների նվիրատվությամբ ձեռք բերված, ՉԺՀ պետական մարմինների՝ ԱԳՆ-ի, Պեկինի և Սիանի քաղաքապետարանների, ինչպես նաև հայ և չինացի բարերարների նվիրաբերած բժշկական պարագաներն ու սարքավորումները:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին