Աղասի Ենոքյան. Արտակարգ դրությանն անիմաստ կերպով երկարաձգվեց՝ երևի միայն բռնությունների համար
Քաղաքագետ Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. Երեկ մի ստատուս էի գրել, որ շուտով սկսելու են զանգվածային ձերբակալություններ։ Ստատուսը նոր էի դրել, երբ իմացանք, որ կալանավորել են հայտնի հեծանվորդին, Վահագն Չախալյանին և Արմեն Աշոտյանի դեմ քրեական գործ են բացել։
Նշեմ ևս երկու գործոն, որոնք արտակարգ դրությունն օգտագործելով, նպաստում են բռնությունների նոր ալիքին։ Առաջինը հենց արտակարգ դրության կարգավիճակն է, որը անիմաստ կերպով երկարաձգվեց՝ երևի միայն բռնությունների համար։ Հիշենք, որ արտակարգ դրության պայմաններում ոչ միայն՝ արգելվում են զանգվածային հավաքները, այլև կարող են կալանավորել պարետի, կամ պարետին հավասար տղերքի անգամ բանավոր կարգադրության հիման վրա։
Երկրորդ գործոնը սադրիչներն են։ ԱԴ պայմաններում ներմուծվեց այս գաղափարախոսական հիմնավորումը (միգուցե նաև՝ իրավական - արդեն լավ չենք պատկերացնում, թե այս պայմաններում ինչ օրենքներ են ընդունել?)։ Սադրիչները նույնպես կարող են դառնալ ձերբակալման մատերիալ։
ՇՈՒՏՈՎ ԿՍԿՍԵՆ ԲՌՆԵԼ
Շուտով կսկսվեն զանգվածային ձերբակալություններ։ Այս ընթացքում դրա համար ստեղծվել են բոլոր հիմքերը։ Ատելության խոսքի քրեականացումը ստեղծել է մի իրավիճակ, երբ սևուսպիտակի բեւեռացված քաղաքական կյանքում ցանկացած ակտիվ հասարակական դիրքորոշում ունեցողի նկատմամբ կարող են քրեական գործ հարուցել։ Շատ ընդդիմախոսների նկատմամբ արդեն իսկ հարուցվել են քրեական գործեր։ Գաղտնալսման եւ գեոլակացիայի մասին օրենքը իշխանությանը ոչ հաճո գործիչներին արագ հայտնաբերելու հնարավորություն է ստեղծում, էլ չասենք, որ առավել ակտիվների նկատմամբ գաղտնի վերահսկողությունը՝ «նարուժկան», վաղուց է սահմանվել։ Ուժային կառույցներին Նիկոլ Փաշինյանը լավ թափ է տվել ու բարոյազերծել, եւ նրանք ավելի պատրաստ են կատարելու նրա կամքը։
Նոր ձերբակալությունների շարքը Նիկոլ Փաշինյանի ռեժիմի գործունեության համար դարձել է անհրաժեշտություն։ Կորոնավիրուսը հանրության, նույնիսկ՝ պողոսների համար ակնհայտ դարձրեց, որ իշխանություններն անգործունյա են, անընդունակ որեւէ հարց լուծելու։ Ձերբակալությունները կապահովեն գործունեության պատրանք։ Քոչարյանին կալանավորված պահելն այլեւս չի ապահովում այդ պատրանքը, սակայն նրան ազատելու բազմաթիվ միջնորդությունները, այդ թվում եւ վերջինը՝ համաճարակի պայմաններում 4 նախկին վարչապետներին մերժելը ցույց է տալիս, որ ռեժիմը գնում է հետագա կոշտացումների։
Նիկոլ Փաշինյանի ներկայությամբ վերջին ձեռնամարտն Ազգային պողովում լուրջ բացահայտում էր, որ սեփական թիմը նույնպես չի հարգում նրան։ Բազմաթիվ են խոսակցությունները թիմում եղած տարաձայությունների, ֆրակցիաների, բաժանումների մասին։ Ձերբակալությունների նոր ալիքով Նիկոլ Փաշինյանը իր թիմին կփորձի ցույց տալ, որ ինքը տիրապետում է իրավիճակին, դեռևս «կռուտոյ» է։
Եվ ամենակարևորը՝ Լավրովին այդպես էլ հոդաբաշխ պատասխան չտրվեց, Հայաստանում Ղարաբաղը փուլային տարբերակով հանձնելու մասին կասկածներն արդեն վեր են ածվում համոզմունքի։ Կոռուպցիոն սկանդալները Նիկոլ Փաշինյանի անձի շուրջ թավալգլոր ահագնանում են։ Զանգվածային ձերբակալությունները թե նոր քննարկումների թեմաներ կառաջացնեն, թե դեռեւս դրսում մնացած ընդդիմախոսներին կզբաղեցնեն ավելի կարեւոր՝ իրենց ընկերներին ազատելու գործով։
Այժմ անհրաժեշտ են իրական ձերբակալություններ՝ ոչ թե ռեկետով փող շորթելու,այլ ռեժիմը պահելու համար»։
Հարակից հրապարակումներ`
- Ձերբակալել են Վահագն Չախալյանին
- Արմեն Աշոտյան. Երբ բացահայտվեց «գործի» բուն բովանդակությունը, ինձ համար առնվազն չեք ամաչի
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան