Բրազիլիայում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 13.944 մարդ
Բրազիլիայում անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված 13.944 մարդ, սա երկրում ամենամեծ աճի դեպքն է: Ըստ «Ինտերֆաքս»-ի, այդ մասին հայտնել է Globo հեռուստաալիքը:
Ընդհանուր առմամբ երկրում հաստատվել է վարակի 202 918 դեպք: Օրվա ընթացքում մահացությունների թիվն աճել է 844-ով՝ հասնելով 13 993-ի:
Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուն բազմիցս հայտարարել է, որ ինքը չափազանցեցված է համարում կորոնավիրուսի սպառնալիքը: Բժիշկների հորդորներին հակառակ, նա հանդիպում է մարդկանց և նրանց ձեռքերն է սեղմում, չի օգտագործում դիմակներ և ձեռնոցներ, նաև դեմ է ինքնամեկուսացմանը և ձեռնարկությունների աշխատանքների դադարեցմանը:
Ապրիլի կեսերին նա աշխատանքից հեռացրեց Առողջապահության նախարար Էնրիկե Մանդետտային՝ համաճարակի պայմաններում ռազմավարության շուրջ մի քանի շաբաթ տևած վեճերից հետո:
Instagram, Twitter և Facebook ընկերությունները բազմիցս ջնջել են Բոլսոնարիի գրառումներն ու հայտարարությունները այն հիմնավորմամբ, որ նա տարածում է կեղծ տեղեկություններ կորոնավիրուսային վարակի անհեթեթության մասին: