Գրետա Թունբերգը 100 հազար դոլար կհատկացնի՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
Շվեդ էկո-ակտիվիստ Գրետա Թունբերգը մտադիր է 100 հազար դոլար նվիրաբերել ՅՈՒՆԻՍԵՖ-ին (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ) ՝ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի համար, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։
Ըստ աղբյուրի՝ Թյունբերգը հայտարարել է կորոնավիրուսային համաճարակի ընթացքում ՅՈՒՆԻՍԵՖ-ին աջակցելու նոր արշավի մեկնարկի մասին:
Ակտիվիստը նշել է, որ ճգնաժամի ժամանակ երեխաները առավել խոցելի են:
Թունբերգը նաև ասել է, որ ինքը մեկուսացել է, քանի որ իր մոտ առկա են COVID-19- ի ախտանշաններ, բայց նա դեռևս թեստ չի անցել:
2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը հանդիսանում է կորոնավիրուսային նոր տեսակ ՝ SARS-CoV-2, որն առաջացնում է COVID-19 հիվանդությունը: Մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց նոր կորոնավիրուսային պանդեմիայի բռնկման մասին: