ԵԽԽՎ զեկուցողները Թուրքիային կոչ են անում անհապաղ ազատել Օսման Քավալային՝ ՄԻԵԴ-ի վերջնական որոշումից հետո
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Թուրքիայի հարցով համազեկուցողներ Թոմաս Համմարբերգն (Շվեդիա) ու Ջոն Հոուելը (Միացյալ Թագավորություն), ինչպես նաև Եվրոպայի Խորհրդի անդամ պետություններում մարդու իրավունքների պաշտպանների իրավիճակի վերաբերյալ գլխավոր զեկուցող Ալեքսանդրա Լուիսն արձագանքել են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի որոշմանը`մերժել Թուրքիայի իշխանությունների կողմից ներկայացված այսպես ասած վերաքննիչ բողոքը «Քավալան ընդդեմ Թուրքիայի» վճռով:
«Ստրասբուրգի դատարանի որոշումն այժմ վերջնական է: Մենք կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին՝ իրականացնել այն և անհապաղ ազատել 2017 թվականի հոկտեմբերի 18-ից կալանավորված Օսման Քավալային:
Մենք հիշեցնում ենք նաև, որ դատարանի որոշումը ոչ միայն վերաբերում էր Գեզիի դատավարությանը, այլև պարոն Քավալայի՝ 2016 թվականի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի մեջ ենթադրյալ ներգրավվածությանը, որն օգտագործվում էր Քավալայի անհիմն կիկին ձերբակալությանը՝ 2020 թվականի փետրվարի 19-ին»,-ասում են ԵԽԽՎ ներկայացուցիչները։
Պաշտոնյաները նշում են, որ Քավալայի անհապաղ ազատումն ամենակարևորն է, քանի որ պարոն Քավալան, ինչպես և այլ քաղաքական գործիչներ, քաղաքացիական հասարակության ակտիվիստներ կամ իրենց կարծիքի համար ձերբակալված լրագրողներ, շարունակում են բանտում վտանգի տակ լինել COVID-19 վիրուսի պայմաններում։
Հարակից հրապարակումներ`
- Նախօրեին դատարանի որոշմամբ ազատ արձակված թուրք իրավապաշտպան Օսման Քավալան կրկին ձերբակալվել է
- Հայամետ թուրք գործիչ Օսման Քավալան 840-օրյա կալանքից հետո ազատ է արձակվել
- ՄԻԵԴ-ը որոշել է, որ Թուրքիան պետք է անհապաղ ազատ արձակեր Հայոց ցեղասպանությունը ճանաչած Օսման Քավալային
- Հասարակական կազմակերպությունները Թուրքիային կոչ են անում ազատ արձակել Օսման Քավալային
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան