Եսայան եղբայրներն իրենց ընկերությունը վերանվանվել է «ԹԻՄ» ՍՊԸ
Հայկ և Ալեքսանդր Եսայանների կողմից ապրիլի 20-ին ստեղծված «Օլնեթ» ընկերությունը վերանվանվել է «ԹԻՄ» ՍՊԸ:
Ընկերության տարածած հաղորդագրության համաձայն, այն շուտով կսկսի հեռահաղորդակցության ծառայություններ մատուցել “TEAM. Telecom Armenia” բրենդի ներքո։
«ԹԻՄ» ՍՊԸ-ն մայիսի 13-ին դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործում) գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիա ստանալու նպատակով, ինչպես նաև Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողով ՀՀ տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային լիցենզիա ստանալու համար։
Հայկ Եսայանն իր թվիթերյան միկրոբլոգում գրել է.
«Մեր ընկերությունը վերանվանել ենք «ԹԻՄ» ՍՊԸ, որը շուտով կսկսի գործել “TEAM․Telecom Armenia” բրենդի ներքո։ Արդեն դիմել ենք ՀԾԿՀ և ՀՌՀ լիցենզիաներ ստանալու համար։ Ծառայությունների բարձր որակն ապահովելու են «ԹԻՄ»-ին միացած պրոֆեսիոնալները։ Ամենակարևորն ուժեղ թիմն է»։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան