Մահացել է իտալացի կոմպոզիտոր Էցիո Բոսսոն
Մահացել է իտալացի դաշնակահար, դիրիժոր և կոմպոզիտոր Էցիո Բոսսոն, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ հղում տալով «Corriere della Sera» թերթին։
Նշվում է, որ երաժիշտը 48 տարեկան էր: Հայտնի է, որ նա 2011թ. տառապում էր հազվադեպ հանդիպող անբուժելի հիվանդությամբ, որն ախտահարում է կենտրոնական նյարդային համակարգը: Նրա մահվան հստակ պատճառները չեն նշվում:
Ըստ աղբյուրի, Էցիո Բոսսոն շարունակում էր համերգներ տալ և երգեր գրել, չնայած այն բանին, որ ձեռքերը դադարել էին իրեն ենթարկվել:
Էցիո Բոսսոնի երաժշտությունը հնչում է «Ես չեմ վախենում» և «Անտեսանելի տղան» ֆիլմերում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա