Թուրքիայի դատախազությունը մեղադրանք չի առաջադրի կրոնական հարցերով վարչության նախարարին
Անկարայի փաստաբանների միությունը պահանջել է դատական գործ հարուցել Թուրքիայի կրոնական հարցերով վարչության նախարար Ալի Էրբաշի նկատմամբ։ Այս մասին գրում է ermenihaber-ը:
Պատճառան այն է, որ իր վերջին ելույթներից մեկի ժամանակ Էրբաշը հայտարարել է.
«Իսլամի օրենքների համաձայն՝ շնությունն ամենամեծ «հարամներից» մեկն է։ Իսլամն անիծում է առվամոլությունն ու համասեռամոլությունը։ Դրանց նպատակն է հիվանդություններ բերել և փչացնել սերունդներին։ Եկե՛ք նմանատիպ չարիքներից մարդկությանը փրկելու համար միասնաբար գործենք»։
Այս հայտարարությունը Անկարայի փաստաբանական միության անդամները բնորոշել են որպես ժողովրդի մեջ ատելություն ու թշնամանք տարածող խոսքեր և հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Թուրքիայի գլխավոր դատախազությանը։
Վերջինս մերժել է Ալի Էրբաշի նկատմամբ քրեական գործ հարուցելու պահանջը՝ նշելով, որ նրա խոսքերն ամբողջովին արտահայտել են տվյալ հարցի վերաբերյալ Իսլամի ունեցած դիրքորոշումը։