Ճապոնիայում ցույց են տվել, թե ինչպես է վիրուսը նստում մակերևույթներին ու փոխանցվում մարդուն
Ճապոնացի լրագրողներն ու վարակաբանները փորձ են կատարել և ցույց տվել, թե ինչպես է կորոնավիրուսը նստում մակերևույթներին, իսկ հետո տարածվում մարդկանց շրջանում: Այս մասին գրում է news.ru կայքը։ Փորձն անցկացվել է ֆլյուոռեսցենտային ներկի միջոցով: Վարակի փոխանցման մոդելը ցուցադրվել է ռեստորանում ընթրիքի օրինակով:
Գիտափորձի համար հետազոտողները 10 մարդու նստեցրել են ռեստորանում: Մեկի ձեռքերին հատուկ ներկ են փչել, որը խորհրդանշում է վարակային մասնիկները: Գիտափորձի մասնակիցները, որոնց առաջարկել են շվեդական սեղան, հյուրսաիրվել են «վարակակրի» հետ միասին: 30 րոպե անց ներկը տարածվել է փորձի բոլոր մասնակիցների վրա:
クルーズ船で感染拡大を招いたとされる接触感染がどのようにして起きるのか、NHKが専門家と共同で実験を行ったところ、ウイルスに見立てた塗料は多数の人が触るものを介して広がることが確認されました。https://t.co/exeyyRXQiD pic.twitter.com/NCHGyJyXRw
— NHKニュース (@nhk_news) May 8, 2020
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին