Մալյան. Ես ոստիկանությունում ասացի՝ նույն կոշտությամբ շարունակելու եմ քաղաքական պայքարը
«Քրեական ոստիկանության ահաբեկչությաՆ դեմ պայքարի վարչությունում ես տվեցի բացատրություն մի խումբ ահաբեկված մարդկանց բողոքների շուրջ»,- ոստիկանությունից դուրս գալուց հետո հայտարարեց «ՎԵՏՕ» հասարակական-քաղաքական շարժման հիմնադիր Նարեկ Մալյանը։
Նրա խոսքով, ոստիկանությունում ինքը հայտարարել է, որ նույն կոշտությամբ շարունակելու է ցեղասպանության պահանջատիրությունը ոչնչացնող մարդկանց դեմ պայքարը։
«Իմ պայքարն անշուշտ քաղաքական է, այն լինելու է շատ ավելի կոշտ մեթոդներով, մի մմ շեղում չի լինելու իմ գործունեությունից, ելույթներից»,- ասաց Մալյանը, ավելացնելով, որ ոստիկանություն բողոքներ են ներկայացրել Հրանուշ Խառատյանը, ինչպես նաև ԱԺ պատգամավոր Արփի Դավոյանը։
Պատգամավորը ոստիկանություն հաղորդում է ներկայացրել Մալյանի այն հայտարարության մասին, որ «հեղափոխությունից հետո ապօրինություններ ու հանցագործություններ թույլ տված մարդկանց Սեկտ համակարգը փակելու է»։ Այս հաղորդմանը Մալյանը չի անդրադարձել, որևէ բացատրություն չի տվել՝ օգտվելով իր սահմանադրական իրավունքից։
Հաջորդ հաղորդումը, ըստ Մալյանի ներկայացվել է «տրանսվիստիտ, մարմնավաճառ» Ա.Պ-ն, նշելով, որ իր լուսանկարը Մալյանը տեղադրել է իր էջում ու մեկնաբանել. «Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ տյոտյա»։
«Սրա վերաբերյալ հումորային պատասխան տվեցի։ Նաև իմացա, որ իմ ֆեյսբուքյան էջը ենթարկվում է մշտադիտարկման ոստիկանության կողմից»,- ասաց Մալյանն ու ավելացրեց, դրա արդյունքում իրավապահները գտել են անցած տարի մարտին ԵՊՀ-ում բողոքի ակցիայի ժամանակ իր ելույթում մի բառակապակցություն, որը կարող է գնահատվել որպես բռնության կոչ։
Նա մանրամասնեց, խոսքը «սորոսականների թաղման ակցիայի մասին է», դրա վերաբերյալ բացատրություն է տվել, որ բռնությունը սորոսականների լեզուն է, սիրելի զենքը։
Մալյանի փաստաբան Տիգրան Աթանեսյւանն ասաց, որ ներկայացված բոլոր հաղորդումները զրոյական են, որևէ մեկում չկա քրեական տարր։ Նա ցավ հայտնեց, որ ոստիկանության հիշյալ վարչությունը ստիպված է նման հաղորդումներով զբաղվել։
«Այդ հաղորդումների իրավաբանական վախճանը պետք է լինի շատ արագ կարճումը, չորս տարբեր հաղորդումներ կուտակվել էին միաժամանակ։ Շատ ցավում եմ, իրավաբանական այս մակարդակի համար»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան