Հարցազրույցներ 11:19 15/05/2020 Հայաստան

Մհեր Պոլոսկով .Հայաստանը հնարավորություն ունի դառնալու երրորդ երկրներում հանքավայրեր շահագործող խոշոր ընկերությունների կենտրոն

«Առավոտ» օրաթերթը հրապարակել է հարցազրույց Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովի հետ, որտեղ անդրադարձել են կոմբինատի բաժնետերերի փոփոխություններին ու դրանց շուրջ ակտիվացած խոսակցություններին։ 

Հարց-Պարոն Պոլոսկով, վերջին շրջանում կրկին ակտիվացել են խոսակցությունները «ԶՊՄԿ» ՓԲԸ բաժնետերերի շուրջ, խնդրում եմ պարզաբանել, թե ի՞նչ փոփոխություններ են տեղի ունեցել կոմբինատի բաժնետերերի կառուցվածքում: 

Պատասխան– Հիմնական փոփոխությունը կայանում է նրանում, որ ԶՊՄԿ բաժնետերերի ժողովի որոշմամբ ընկերությունը ձեռք է բերել «Քրոնիմեթ» ընկերությունների խմբին պատկանող բաժնետոմսերը (75%) և այդ ծավալից 12.5%-ը վաճառելու վերաբերյալ պայմանագիր է կնքվել գերմանական «ՍԻ 2 Քափիթալ» ընկերության հետ: Այս փոփոխությունները ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով արտացոլվել են ԱՃԹՆ (Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախագծի) ստանդարտի ներդրման շրջանակներում ներկայացվող հայտարարագրում: Ինչպես կարելի է տեսնել իմ հիշատակած հայտարարագրից, փոփոխություն է տեղի ունեցել նաև ԶՊՄԿ բաժնետերերից մեկի վերջնական սեփականատիրոջ մակարդակում:

Ավելի հասկանալի լինելու համար թույլ տվեք նկարագրել այդ շղթան: Եվ այսպես, «Զանգեզուր Մայնինգ» ընկերությունը տիրապետում է կոմբինատի բաժնետոմսերի 12.5% -ին, այդ ընկերության 100% -ի սեփականատերն է «Մուն Մեթալս» ընկերությունը, որն իր հերթին ամբողջությամբ պատկանում է «Վոլնըրթ Ֆայնենս Լիմիթեդ» ընկերությանը, որի միակ մասնակիցն էր Ժան Ժակ Լուի Պոլ Բաֆֆեն: Վերջին փոփոխությամբ Պոլ Բաֆֆեն իր ակտիվը փոխանցել է Միխայիլ Զուրաբովին: Այսինքն՝ ի դեմս պարոն Մ. Զուրաբովի, ունենք նոր իրական սեփականատեր (UBO):

Ուզում եմ հստակ ընդգծել, որ այս և նմանատիպ փոփոխությունները, որոնք պարբերաբար կարող են տեղի ունենալ, ԶՊՄԿ բաժնետերերի և տնօրինության հետ համաձայնեցման ենթակա չեն: Նմանատիպ վերադասավորումների նկատմամբ մենք ազդեցություն չունենք և չենք կարող ունենալ:

Ես՝ որպես գլխավոր տնօրեն, այդ մակարդակում տեղի ունեցած փոփոխությունների մասին տեղեկացվում եմ պոստ ֆակտում, և ԱՃԹՆ ստանդարտներին համապատասխան՝ պարտավոր եմ գործարքի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը սահմանված ժամկետում արտացոլել իրական սեփականատերերի վերաբերյալ հայտարարագրում, ինչն էլ կատարվել է: Հիմա մենք ակտիվ բանակցություններ ենք վարում մեր ոլորտի առաջատար ձեռնարկությունների, խոշորագույն թրեյդինգային ընկերությունների և զարգացման բանկերի հետ` ԶՊՄԿ բաժնետոմսերի մի մասը տեղաբաշխելու ուղղությամբ:

Դա խոսում է այն մասին, որ ԶՊՄԿ բաժնետերերի կառուցվածքում հետագայում նույնպես փոփոխություններ են տեղի ունենալու, որոնց հիմնական նպատակն է ապահովել ընկերության սեփական կապիտալի անհրաժեշտ մակարդակը: Վերը շարադրվածը առավել արդիական և պահանջված է դառնում համաշխարհային տնտեսության ցնցումների, սպասվող ռեցեսիայի և արդյունաբերական մետաղների գների էլ ավելի անկման կանխատեսումների համատեքստում: Բացի այդ, մեր միջնաժամկետ քաղաքականությունը, ինչպես արդեն առիթ եմ ունեցել նշել, նախատեսում է ընկերության կազմակերպչական ձևի փոփոխություն՝ հանրայնացման ուղղությամբ։

Ներկայումս մենք ակտիվորեն իրականացնում ենք մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է հիմք նախապատրաստել ընկերության բաժնետոմսերի առաջնային հանրային տեղաբաշխման (IPO) համար: Սպասվող տրանսֆորմացիաներից հետո ընկերության բաժնետերերի ցանկն ավելի կընդլայնվի, և նրա գործունեությունը կկարգավորվի նաև այն երկրների օրենսդրությամբ, որոնց բորսայական հարթակներում կտեղաբաշխվեն բաժնետոմսերը: Մենք շահագրգռված ենք, որ առաջնային տեղաբաշխումը տեղի ունենա հենց հայկական ֆոնդային բորսայում:

Այս ուղղությամբ առաջին կարևոր քայլը ընկերությունն արդեն կատարել է՝ Հայաստանի ֆինանսական շուկայում հաջողությամբ տեղաբաշխելով ավելի քան 50 միլիոն ԱՄՆ դոլար արժեքով պարտատոմսեր`բոնդեր: Հաշվի առնելով, որ մեր ուղենշած ճանապարհը բերելու է ԶՊՄԿ բաժնետերերի շարունակական ընդլայնմանը, հույս ունեմ՝ հիմնականում հայաստանյան շահառուների հաշվին, կցանկանայի, այդ թվում նաև մեր հնարավոր նոր գործընկերների ուշադրությունը հրավիրել լեռնագործային ոլորտի զարգացման համաշխարհային փորձի վրա հիմնված մի այսպիսի գաղափարի վրա։

Կարծում եմ՝ Հայաստանը պետք է օգտագործի հանքարդյունաբերության և մետալուրգիայի բնագավառում սերնդեսերունդ գեներացված մասնագիտական ներուժը, արդեն իսկ առկա և մշակման փուլում գտնվող նորարարական տեխնոլոգիական լուծումները, ֆինանսական միջոցներ ներգրավելու կարողությունները` զարգացնելու համար հանքարդյունաբերական նախագծեր Հայաստանից դուրս: Հայաստանն իմ գնահատմամբ իրական հնարավորություն ունի տեսանելի ապագայում դառնալ երրորդ երկրներում հանքավայրեր շահագործող, ձեռնարկություններ կառավարող խոշոր հոլդինգային ընկերությունների կենտրոն:

Դա հնարավորություն կտա մեր երկրից «արտահանել» իմ թվարկած ռեսուրսները, և ներմուծել դրանց արդյունքը: Մեր դիտարկումները և համեստ փորձը վկայում են այն մասին, որ այս ձեռնարկումը կարող է պահանջված լինել բազմաթիվ՝ առաջին հերթին զարգացող երկրներում:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:15
Մեղքերը քավելու, սխալները արադարցնելու նոր դրսևորում է․ Օսկանյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին
Նիկոլ  Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ իբրև 1994 թվականից ԼՂ շուրջ ընթացող  բանակցութունները միտված են եղել  Արցախը թողնել...
Աղբյուր` Panorama.am
21:13
Հայոց Հայրապետը հորդորեց սարկավագներին ամենայն ջանք ի գործ դնել բարձր պահելու Հայ Եկեղեցու բարի համբավը
Մայր Աթոռից հայտնում են, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է սարկավագաց դասին «Դեկտեմբերի 24-ին Սուրբ Ստեփանոս Նախավկայի տոնի...
Աղբյուր` Panorama.am
20:47
Մայթը շինարարության նպատակով փակելու թույլտվություն տվել է անձամբ Տիգրան Ավինյանը․ Հայրումյան
Ակտիվիստ Էդուարդ Հայրումյանը գրում է․ «Դե ինչ սիրելիներ ջան, հիմք ընդունելով Սուրեն Սեմերջյանի դիմումը՝ Գայի պողոտայից դեպի Սամվել...
Աղբյուր` Panorama.am
20:31
Մասկը կպարզի առաջիկա ամիսներին, թե ինչպես է Կիևը ծախսել ԱՄՆ-ի փողերը․ քաղաքագետ
Ձեռնարկատեր և միլիարդատեր Իլոն Մասկը մոտակա ամիսներին կարող է պարզել, թե իրականում ուր են գնացել Ուկրաինա ուղարկված ամերիկյան գումարները։ ՌԻԱ...
Աղբյուր` Panorama.am
20:16
Ըստ թուրք մասնագետների՝ Թուրքիան կարող է առանցքային դեր խաղալ Եվրոպայի էներգետիկ ճգնաժամը մեղմելու գործում
Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը կդադարեցվի 2025 թվականի հունվարի 1-ին, քանի որ լրանում է համապատասխան պայմանագրի գործողության...
Աղբյուր` Panorama.am
20:06
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Թորգերդուր Կատրինին՝ Իսլանդիայի արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու առթիվ․ «Սրտանց շնորհավորում եմ։...
Աղբյուր` Panorama.am
19:41
Երևանի բնակիչներին տուրքերի մեջ խեղդելու այս արատավոր վարքագիծը մերժում ենք, հորդորում ենք հրաժարական տալ․ Հրայր Կամենդատյան
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Երևանում աղբահանության վճարի հաշվարկը կկատարվի ըստ բնակարանի մակերեսի...
Աղբյուր` Panorama.am
19:28
Ավելի քան 42 մլն դրամ են հատկացրել քաղաքապետարանի աշխատակիցներին տեղափոխելու համար․ Արմենակ Դանիելյան
2025թ․ բյուջեով 42 մլն 600 հազար դրամ է հատկացվել 6 ավտոբուսի համար, որոնք պետք է Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներին տնից տանեն աշխատանքի և...
Աղբյուր` Panorama.am
19:14
Ալեն Սիմոնյանը պարգևատրումներ է արել
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել․ «Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ...
Աղբյուր` Panorama.am
18:47
Եկեք ինքներս մեզ չխաբենք․ Միխեիլ Սաակաշվիլի
Վրաստանի ազատազրկված նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խոսքով, «Վրացական երազանք»-ի առաջնորդները հասկանում են միայն «մահակի...
Աղբյուր` Panorama.am
18:35
Արգելվել է «Բիոտոն» ՍՊ ընկերության էլեկտրամատակարարման նոր ենթակայանի գործարկումը
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական  և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի  Էներգետիկայի և էներգասպառման վերահսկողության վարչության...
Աղբյուր` Panorama.am
18:23
Ճիշտ ե՞մ հասկանում, որ հրաժարվում են․ Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում, կրկին անդրադառնալով երեք նախագահներին բանավեճի հրավիրելու գրառմանը, գրում է․ «Սիրելի ժողովուրդ,...
Աղբյուր` Panorama.am
18:12
Դադարեցվել են Մասիս համայնքում գտնվող մետաղաձուլման գործարանի աշխատանքները  
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ահազանգ էր ստացվել Մասիս քաղաքի կայարանի հարակից տարածքում գործող ձուլարանից արտանետվող թանձր ծխի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ալիևն ու Էրդողանը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Այսօր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ շնորհավորելու նրան ծննդյան օրվա առիթով։...
Աղբյուր` Panorama.am
17:46
Որտեղ նայում եմ՝ ՔՊ-ականներդ ամեն մեկդ մի կոռուպցիայի սկանդալի ասս եք, 50 մլն դրամն էլ էդտեղ եք դմփցրել. Զարոկյան
«Ծանոթ դեմքերից է։ «Հետք»-ի կոռուպցիայի սկանդալի աստղերից է, իր հարևանի անունով Աբովյանում ֆուտբոլի դաշտ են սարքել 50 մլն...
Աղբյուր` Panorama.am
17:41
Օրեր առաջ Վիլնյուսի փողոցում մեքենան այրած երիտասարդին գտել են
Դեկտեմբերի 16-ի գիշերը՝ ժամը 1.55-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վիլնյուսի փողոցի...
Աղբյուր` Panorama.am
17:34
Ճոճկանի տներից մեկի նկուղում հայտնաբերվել են 12 կգ-ից ավելի կանեփանման զանգված և ցողուններ
Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչությունում հետախուզման մեջ գտնվող տղամարդու գտնվելու վայրի վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին...
Աղբյուր` Panorama.am
17:31
«Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում հաղթել է ծանրամարտի աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանը
«Սպորտի ոլորտում տարվա լավագույններ» մրցույթի «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի առցանց քվեարկության արդյունքներով...
Աղբյուր` Panorama.am
17:16
Սարքել են իրենց հոր դուքանը, ինչ ուզեն կանեն, անհեթեթ որոշում է. Կարեն Չիլինգարյանը՝ աղբահանությունն ըստ բնակմակերեսի գանձելու որոշման մասին
Երևանի ավագանին այսօրվա նիստում որոշում ընդունեց, ըստ որի, երևանցիներն աղբահանության դիմաց 2025 թվականից ոչ թե մեկ անձի հաշվարկով են վճարելու,...
Աղբյուր` Panorama.am
17:11
Սևանա լճում և ափամերձ տարածքներում իրականացվել է ուժեղացված ծառայություն
Ջրային պարեկային ծառայությունը Էկոպարեկային ծառայության հետ համատեղ դեկտեմբերի 23-ին Սևանա լճում և Նորատուս բնակավայրի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
17:01
Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ իրականացվել է ոչ թե քրեական, այլ քաղաքական հետապնդում. Պաշտպան
«Շարունակվում է ԱԺ նախկին պատգամավոր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի և նրա ընտանիքի անդամներ նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
17:00
Էյֆելյան աշտարակից զբոսաշրջիկները տարհանվել են վերելակում բռնկված հրդեհի մասին լուրերից հետո
Այսօր շուրջ 1200 զբոսաշրջիկ է տարհանվել  Էյֆելյան աշտարակից առաջին և երկրորդ հարկերի միջև վերելակի հորաններից մեկում բռնկված հրդեհի մասին...
Աղբյուր` Panorama.am
16:38
Պարգևավճարների աճ, կապիտալ ծախսերի նվազում և չիրականացվող ծրագրեր՝ Երևանի պատկերը 2025թ.-ին. «ԼՈՒՅՍ»
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է Երևան քաղաքի 2025թ. բյուջեն։ • 2025թ. բյուջեի եկամուտների հարցում քաղաքային իշխանությունները...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ողբերգական վթար. բախվել են «Honda»-ն և «Opel»-ը, կա երկու զnh
Այսօր ժամը 14:00-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գառնի գյուղի սկզբնամասում...
Աղբյուր` Panorama.am
16:12
«Կարմիր կետագծերի» թանկացման որոշումն անցկացնելու հարցում ՔՊ-ին աջակցած Գրիգոր Հարությունյանը վայր է դրել մանդատը
««Կարմիր կետագծերի» անցկացման որոշումն ի՞նչ մեծ խաղադրույքներ, կարևորություն էր ներկայացնում, որ մեկ ձեռնպահ քվեարկած ավագանու...
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանի՝ 2024-ի լավագույն մարզիկները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն անցկացրել է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը,...
Աղբյուր` Panorama.am
16:01
«Մարդկությունը չի ստեղծել նման ժավել, որով կարելի է մարքել Նիկոլի այդ խարանը». Աշոտյան
«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ունի կարճաժամկետ առումով նախընտրական շեմին մաքրել իրեն ամենամեծ մեղքերից, մեկը Արցախի հանձնում է,...
Աղբյուր` Panorama.am
15:36
Team-ի նորագույն NGN ցանցը հասանելի է Վայոց ձորում և Արմավիրում
Team Telecom Armenia-ն հայտարարում է տարածաշրջանում եզակի օպտիկամանրաթելային NGN ցանցի ծածկույթի ընդլայնման մասին՝ ներառելով Վայոց ձորի և...
Աղբյուր` Panorama.am
15:26
Դուք այսօր առավել ջանք ու եռանդ պիտի ներդնեք ձեր ծառայության մեջ. Մակար Սրբազանը՝ նորընծա սարկավագներին
Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Ստեփանոս Նախավկայի հիշատակության օրը, որը նաև Եկեղեցու անդաստանում ծառայող...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին
14:54 24/12/2024

Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}