ՈւԵՖԱ-ի նախագահ. Ֆրանսիացիները շտապեցին ավարտել մրցաշրջանը
ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը Ֆրանսիայի՝ ֆուտբոլային մրցաշրջանը վաղաժամ ավարտելու մասին որոշումը համարում է վաղաժամ։ Ֆրանսիական ֆուտբոլային ակումբների առաջնությունը վաղաժամ ավարտվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին գրում է news.ru կայքը։
«Կարծում եմ, որ մրցաշրջանը բավականին վաղ է ավարտվել։ Իրավիճակը կարող է փոխվել դեպի լավը։ Բայց ինչ կարող էին անել ակումբները, եթե Ֆրանսիայի իշխանությունն ընդունել էր, իմ կարծիքով, վաղաժամ որոշում»,- ասել է Չեֆերինը։
Նրա կարծիքով, շատ երկրներ ցանկանում են ավարտել ֆուտբոլային մրցաշրջանը։
«ՈւԵՖԱ-ն ունի կոնկրետ պլան, որը մենք կառաջարկենք ազգային ֆեդերացիաներին։ Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի 2020/21 թվականների օրացույցը կմնա նույնը»,- ասել է ՈւԵՖԱ-ի նախագահը։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները