Ուհան քաղաքի 3 մլն բնակիչ թեստավորվել է
COVID-19 էպիկենտրոն համարվող Չինական Ուհան քաղաքի 11 միլիոն բնակչության ավելի քան 3 միլիոնը կորոնավիրուսի թեստ է անցել: Ըստ «Ինտերֆաք»-ի, այդ մասին հայտնել են ուրբաթ օրը չինական լրատվամիջոցները:
Նախկինում հաղորդվում էր, որ քաղաքի բոլոր բնակիչները պետք է 10 օրվա ընթացքում անցնեն թեստավորում:
Քաղաքի բնակիչներին թեստավորելու որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ անցած կիրակի Ուհան քաղաքում, հայտնաբերվել էին կորոնավիրուսով պայմանավորված թոքաբորբի հինգ նոր դեպք, որի մասին հայտնել էին մարզային առողջապահության կոմիտեից:
Նախօրեին, ապրիլի 3-ից հետո առաջին անգամ, քաղաքում գրանցվել է հիվանդության առաջին դեպքը:
Թեստավորման առաջին օրերին, ըստ հաղորդումների, հայտնաբերվել են ասիմպտոմ հիվանդության մի քանի դեպքեր:
Չինացի վիրուսաբանները նախազգուշացրել են, որ ասիմպտոմ հիվանդները վիրուսի փոխանցման պոտենցիալ աղբյուր են, ինչը կարող է հանգեցնել վարակի նոր ալիքի: