Աշխատանքներ են տարվում Բերդկունք ամրոցի տարածքը արգելոցի վերածելու ուղղությամբ
ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պահպանության ծառայություն ՊՈԱԿ նախաձեռնությամբ իրականացվում են աշխատանքներ Գեղարքունիքի մարզի Լճաշեն հնավայրի Բերդկունք ամրոցի տարածքը արգելոցի վերածելու, ինչպես նաև ամրոցի ամրակայման և նորոգման հնարավորության գնահատման ուղղությամբ։ ՊՈԱԿ-ի մասնագետների կողմից քննարկումններ են ընթանում հուշարձանը ներառող տարածքում բարեկարգման աշխատանքներ ծավալելու ընթացակարգի և հեռանկարների մասին։ Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից։
«Հարկ ենք համարում մեր քաղաքացիներին հիշեցնել, որ հուշարձաններ ներառող տարածքներում շինարարական, գյուղատնտեսական և այլ կարգի աշխատանքների համար հողի հատկացումները, կառուցապատման, ինժեներատրանսպորտային հաղորդակցության ուղիների նախագծերը սահմանված կարգով պետք է համաձայնեցվեն լիազորված մարմնի հետ: Հուշարձաններին կամ դրանց պահպանական գոտիներին վնաս պատճառած իրավաբանական և ֆիզիկական անձինք պարտավոր են վերականգնել դրանց նախկին վիճակը, իսկ վերականգնելու անհնարինության դեպքում հատուցել պատճառած վնասները` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով»,- հայտնում են ՊՈԱԿ-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա