Պատվաստանյութի ստեղծման Կանադայի ուսումնասիրությունները՝ օտարերկրյա հետախուզության թիրախում
Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի Կանադայի հետազոտությունների արդյունքները կարող են լինել արտաքին հետախուզության «ցանկալի թիրախ»: Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է CBC-ն՝ վկայակոչելով Կանադայի անվտանգության և հետախուզության ծառայության (CSIS) աղբյուրները:
Գործակալությունում ենթադրում են, որ կանադական հետազոտական կենտրոնների սերվերները, որոնք պարունակում են տեղեկություններ երկրի նոր ձեռքբերումների, ուսումնասիրման ոլորտում երկրի վերջին նվաճումների վերաբերյալ, կարող են հարձակման ենթարկվել հաքերների կողմից՝ երրորդ երկրների խնդրանքով: Նման հարձակումների ռիսկը, ըստ CSIS-ի, անընդհատ աճում է:
Կանադական հետախուզական գործակալություններն արդեն ակտիվորեն աշխատում են հետազոտական կազմակերպությունների հետ, որոնց մշակումները կարող են մեծ հետաքրքրություն առաջացնել այլ պետությունների հետախուզական գործակալությունների համար:
Կանադական հետախուզությունը չի հաղորդում, թե լրտեսական գործունեության մեջ որ երկրներն են կասկածվում:
Օտտավան արդեն ավելի քան 1,1 միլիարդ կանադական դոլար (780 միլիոն դոլար) է հատկացրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման և բնակչության շրջանում լայնածավալ փորձարկումների անցկացմանն ուղղված հետազոտությունների համար:
Մայիսի 13-ին Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդուն հայտարարել էր, որ կանադացի գիտնականները սկսել են սեռոլոգիական թեստեր անցկացնել, որոնք հնարավորություն կտան մարդու արյան մեջ հակամարմիններ բացահայտել և վերջիններս կարող են դիմակայել կորոնավիրուսին:
Չորեքշաբթի ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտնել էր, որ Չինաստանը, ենթադրաբար, կանգնած է ամերիկյան հաստատությունների վրա կիբերհարձակումների հետևում:
Այդ հաստատությունները ներգրավված են կորոնավիրուսի հետ կապված հետազոտություններում՝ ներառյալ պատվաստանյութի մշակման աշխատանքներում:
Հինգշաբթի օրը ՉԺՀ Արտաքին գործերի նախարարության խոսնակ ՉԺաո Լիցզյանը Միացյալ Նահանգների մեղադրանքներն անվանել է զրպարտություն: Նա շեշտել է, որ Պեկինը անհանգստանալու ավելի շատ պատճառ ունի, որ ինչ-որ մեկը գողանա նման տեղեկատվությունը հենց Չինաստանից:
Դիվանագետի խոսքով, «ՉԺՀ-ն կիբերհարձակումներից ամենաշատը տուժած պետություններից մեկն է և կտրականապես դեմ է դրանց:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան